«Մի քանի շաբաթ հետո, մենք կսկսենք մի նախագիծ, որի շրջանակներում կվերապատրաստենք 3 000 IT-ինժիներների, ինչի համար Համաշխարհային բանկից 3 000 000 դոլար ենք ստացել»,- հայտարարել է Ինովացիայի և տեխնոլոգիաների գործակալության ղեկավար Ավթանդիլ Կասրաձեն:
Նրա խոսքերով, սա կլինի մաշտաբային պատվեր, որին ոչ մի վրացական ընկերություն թրեյնինգների պատրաստ չէ, դրա համար պետք է ստեղծվի համատեղ կոնսորցիում վրացական ու արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ:
Նրա խոսքերով, տենդերը կանցկացվի Համաշխարահային բանկի ստանդարտներին համապատասխան, ինչը նշանակում է, որ չափանիշն ու որակը երաշխավորված է:
«Մենք շուկա ենք մտնում շատ մեծ պատվերով: Վերապատրաստման այդյունքում ուզում ենք ստանալ այնպիսի կադրեր, որոնք արտահանման ուղղություն կունենան, կաշխատեն արտասահմանյան ընկերություններում, և առաջ կմղեն վրացական էկոնոմիկան»,- հայտարարել է Ավթանդիլ Կասրաձեն:
Նրա տեղեկությունների համաձայն՝ 3 000 մարդ, ովքեր կվերապատրաստվեն այս ծրագրի շրջանակներում, դասընթացների ավարտին պարտավորված կլինեն միջազգային սերտիֆիկացման քննություն հանձնել:
«Սա կլինի միջազգայնորեն ճանաչված և հաստատող փաստաթուղթ, որ վրացի մասնագետը պրոֆեսիոնալ մակարդակում տիրապետում է յուրաքանչյուր ծրագրավորման ուղղության», – հայտարարել է Կասրաձեն: