Վրաստանը Հայաստանին կապող սահմանի «Բագրատաշեն» մաքսային անցակետը հիմնովին վերանորոգումից հետո այսօր վերաբացվել է: Բացման արարողությանը ներկա էին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Վրացական կողմում այդ սահմանին քաղաքացիներին սպասարկում է մաքսային անցակետ «Սադախլոն»: Բացման արարողության ժամանակ Հայաստանի և Վրաստանի առաջին անձինք քննարկել են երկու երկրների բարեկամական հարաբերությունները և հետագա համագործակցության զարգացման հեռանկարները տարբեր ոլորտներում: Հաղորդում է sputnik-georgia-ն:
Կվիրիկաշվիլին շնորհավորել է Սարգսյանին մաքսակետի բացման կապակցությամբ, նշելով, որ այստեղ ստեղծված է շատ լավ ենթակառուցվածք: Զրույցը անդրադարձավ նաև տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հետագա խորացմանը:
Հայաստանի նախագահը, իր հերթին շնորհավորել է Կվիրիկաշվիլիին, որպես իշխող կուսակցության «Վրացական երազանք- Դեմոկրատական Վրաստան»-ի նախագահի, այս տարվա խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Վրաստանը և Հայաստանը ծրագրել են համատեղ կրթական ծրագրեր: Առանձին հանդիպումից հետո, Հայաստանի նախագահը հրավիրել է վարչապետին և կառավարության պատվիրակությանը պաշտոնական ճաշի: Վրաստանը և Հայաստանը հաստատել են դիվանագիտական հարաբերությունները 1992թ.-ի հուլիսին: Երկրները համագործակցում են առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում:
Նյութը Sputnik Georgia-ից: