Վրաստանի Ազգային բանկը սահմանել է լարիի նոր պաշտոնական փոխարժեքը:
Հուլիսի 9-ին վրացական արժույթը կտրուկ անկում է ապրել եւ հակառեկորդ է գրանցել: Վրաստանի Ազգային բանկը սահմանել է պաշտոնական փոխարժեքը 2.9096 լարի / 1$ հարաբերակցությամբ: Պատմության մեջ առաջին անգամ դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքը նվազել է 2,9 GEL \$1 նշաձողից:
Թբիլիսիի փոխանակման կետերում մեկ դոլարը կարելի է ձեռք բերել 2,94 լարիով, քանի որ երեկ առավոտյան դոլարն արժեր 2.8320 լարի:
«Կարծում եմ, որ լարիի փոխարժեքի այս ռեկորդն անմիջականորեն կապված է ակնկալվող գործոնի հետ, որը, իր հերթին, կապված է Ռուսաստանի Դումայում տնտեսական պատժամիջոցների հետ: Ճիշտ է, այդ որոշումը դեռևս չի կայացվել, բայց լուրջ ակնկալիքներ է առաջացրել մեզ մոտ մարդկանց, գործարարների, ովքեր դոլարի կարիք ունեն, եւ նրանք սկսել են տնտեսումներ կատարել », – հայտարարել է Վրաստանի երիտասարդ ֆինանսիստների եւ գործարարների ասոցիացիայի նախագահ Շոթա Գուլբանին:
Նրա խոսքով, երբ կուտակումներ են կատարվում, դա լարիի վրա կարճաժամկետ ճնշում է, բայց պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի գործոնը՝ լարիի փոխարժեքի սահմանման որոշիչ գործոններից մեկն է, ինչպես նաեւ այն երկրների, որոնց հետ մենք ունենք առեւտրային հարաբերություններ: