Ախալքալաքի Օլավեր գյուղում արոտավայրերի բացակայության պատճառով տարեց տարի անասունների թիվը նվազում է:
Ախալքալաքի Օլավեր գյուղում ապրում է 150 ընտանիք, գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Բնակիչները բողոքում են, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ոչ տեղացի ֆերմերներն օգտագործում են իրենց արոտավայրերը, իսկ գյուղի անասունները արածելու տեղ չունեն: Բնակիչներն ասում են, որ հոգնել են անիմաստ բողոքելուց, և ստիպված են կրճատել անասունների քանակը: Շրջանի արոտավայրերը վարձակալության են տրվում: Վարձակալողները և տեղացիներ են, և եկվորներ, բայց ոչ գյուղի բնաչները: Ամեն տարի վարձակալության պայմանագիրը կնքվում էր 1 տարով, այս տարի այն կնքվել է 3 տարով:
Ով է վարձում եւ որքան է վճարում Ախալքալաքի արոտավայրերի համար
Մենք չկարողացանք պարզել, թե որքան անասուններ են եղել, եւ որքան են մնացել տարածաջրջանի Օլավեր գյուղում, սակայն գյուղատնտեսության նախարարության տեղեկատվա խորհրդատվական կենտրոնը տեղեկատվություն է տրամադրել Զակի տարածքային կենտրոնի անասունների քանակի մասին, որը ներառում է նաեւ Օլավեր գյուղը:
Տվյալները հաստատում են բնակիչների ասածը: Ամեն դեպքում տվյալ տարածքում անասունների քանակը տարեց տարի նվազում է:
2016 թ.-ին եղել է 2405 գլուխ անասուն, որոնցից 1600-ը՝ կով, 1180-ը՝ ոչխար, 75-ը՝ այծ
2017 թվականին տարածքային կենտրոնում հաշվարկվել է 1855 անասուն, որից 1050 կով է, 900-ը ոչխար, 50-ը այծ
2018 թ. ընդհանուր թվաքանակը նվազել է եւ կազմել է 1552 գլուխ, որոնցից 1087 կով է, 797-ը ոչխար եւ 22-ը այծ:
«Թուրքերը գալիս են, եւ իրենց անասունները մեր արոտավայրերում են արածեցնում: Շատ ենք բողոքել, բայց անօգուտ: Տարածքը վարձակալվել է երեք տարով: Մինչեւ մայիսի կեսը մեզ մոտ ձմեռ է, անասունները խոտով ենք կերակրում: Վերեւում (ցույց է տալիս լեռների ուղղությամբ) մենք ունենք 150 հեկտար դաշտեր, բայց թուրքերը գալիս են և փչացնում են ամեն ինչ: Մարդիկ տեսնելով, որ չեն կարողանում անհրաժեշտ քանակությամբ խոտ հավաքել, ստիպված կրճատում են անասունների քանակը: Հնարավոր չէ խոշոր եղջերավոր անասունների համար անհրաժեշտ քանակության խոտ հնձել կամ գնել », – ասում է Օլավերդ գյուղի բնակիչ Հովիկ Գիլոյանը:
Գյուղացիների բողոքներին, վարձակալած տարածքներում անասուններ արածեցնող հովիվները, պատասխանում են, որ թույլտվություն ունեն:
Եղիշ Միքայելյանը 8 կով է պահում, նրա համար արոտավայրերի հարցը ամենախնդրահարույցն է:
«Թուրքերը զբաղեցրել են մեր արոտավայրերը, այնտեղ իրենց անասուններ են արածեցնում և մեզ էլ թույլ չեն տալիս օգտագործել այդ տարածքները», – բողոքում է Եղիշ Միքայելյանը:
Ըստ գյուղացիների, իրենք ոչխարի քանակն էլ են պակասեցրել:
«Գյուղում ոչխարները շատ քիչ են, կովերի քանակը նույնպես պակասել է, քանի որ թուրքերը գրավեցին բոլոր արոտավայրերը: Գյուղում կա միայն 10 ընտանիք, որոնք ունեն 10 կով, մնացածը կրճատել են անասնաքանակը », – ասում է Օլավերդ գյուղի բնակիչը:
Անասնապահությունը Օլավերում անընդհատ վիճահարույց գործընթացների մեջ է եկվոր անասնապահների հետ, իսկ անասնաքանակի կրճատման գործընթացը շարունակվում է:
Շուշան Շիրինյան