Հաճախ գյուղերում բնակիչները դժգոհում են, որ իրենց գյուղում չկան արոտավայրեր, կամ դրանք օգտագործվում են ուրիշների կողմից, ովքեր վարձակալել են հողատարածքները: Մենք որոշեցինք պարզել, թե Ախալքալաքի մունիցիպալիտետում քանի արոտավայր կա, ով է վարձակալում եւ որքան է վարձավճարը:
Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի կողմից ստացված տեղեկատվության, մունիցիպալ հողերի վարձակալության համար վարձակալը վճարում է և վարձավճար եւ գույքահարկ: Ավելին, տեղացի եւ ոչ տեղացի վարձակալների համար գույքահարկի չափը տարբերվում է: Այսպիսով, եթե տեղացի ֆերմերների համար 1 հա հողատարածքի գույքահարկը կազմում է 7,5 լարի, մյուս վարձակալների համար 15 լարի է, բոլոր վարձակալների համար վարձավճարը նույնն է եւ 1 հա-ն արժե 15 լարի: Խոտհարքային հողերի գույքահարկը նույնպես տարբերվում է տեղացիների եւ ոչ տեղացիների համար, եթե 1 հա-ի համար ոչ տեղացիները պետք է վճարեն 18 լարի, տեղացիները վճարում են 9 լարի:
Այսպիսով, տեղեկության համաձայն, Ավետիք Ափոզյանը Բուղաշեն գյուղի տարածքում գտնվող 150 հա հողատարածքի համար վճարում է 1125 լարի գույքահարկ եւ 2250 լարի վարձավճար: Սլավիկ Հարությունյանը Բուռնաշեթում վարձակալում է 80 հեկտար հողատարածք, պետական գանձարանին վճարում է 600 լարի հարկ, իսկ մունիցիպալ գանձարանին՝ 1200 լարի վարձավճար:
Միքայել Ալբերտյանը վարձակալում է 150 հա Տուրցխ գյուղում, հարկավճարը՝ 1125 լարի, վարձավճարը` 2250 լարի:
Էդուարդ Ալեքսանյանը՝ 14 հա Տրկնայում, հարկավճարը՝ 105 լարի, վարձավճարը՝ 210 լարի
Վագիֆ Հեյխաբարովը՝ 250 հա Աբուլ-Սամարի տարածքում, հարկավճարը՝ 3750 լարի, վարձավճարը` 3750 լարի
Ռասիմ Միրզոևը՝ 250 հա Աբուլ-Սամարի տարածքում, հարկավճարը՝ 3750 լարի, վարձավճարը` 3750 լարի
Արազ Ռասուլովը՝ 250 հա Աբուլ-Սամարի տարածքում, հարկավճարը՝ 3750 լարի, վարձավճարը` 3750 լարի
Անահիտ Երեմյանը՝ 190 հա Աբուլ-Սամարի տարածքում, հարկավճարը՝ 1425 լարի, վարձավճարը` 2850 լարի
Թափտիխ Զախարովը՝ 400 հա Աբուլ-Սամարի տարածքում, հարկավճարը՝ 4500 լարի, վարձավճարը` 4500 լարի
Արմեն Չախմախչյանը՝ 400 հա Աբուլ-Սամարի տարածքում, հարկավճարը՝ 4000 լարի, վարձավճարը` 8300 լարի
Սերգո Դարբինյանը ՝ 550 հա Աբուլ-Սամարի տարածքում, հարկավճարը՝ 4125 լարի, վարձավճարը` 35250 լարի
Ախալքալաքի մունիցիպալիտետում պետական սեփականության տակ գտնվող հողերի վարձակալության համար վարձակալը վճարում է միայն գույքավճար:
Իվանե Փեյքրիշվիլին 415 հա հողատարածքի համար վճարում է 6225 լարի
Նուգզար Գաբրոշվիլին 600 հա հողատարածքի համար վճարում է 9000 լարի
Քամրան Խոջաեւը 210 հա հողատարածքի համար վճարում է 3150 լարի
Յաշար Ադգոզալովը 177,28 հա հողատարածքի համար վճարում է 2659 լարի
Գիորգի Կեվլիշվիլին 1200 հա հողատարածքի համար վճարում է 18 000 լարի
Ավթանդիլ Գուլիկաշվիլին 500 հա հողատարածքի համար վճարում է 7500 լարի
Կարմ Կուլիևը 400 հա հողատարածքի համար վճարում է 6000 լարի
Ահմեդ Կազումովը 800 հա հողատարածքի համար վճարում է 12 000 լարի
Թեյմուրազ Խմալաձեն 525 հա հողատարածքի համար վճարում է 3952 լարի
Սուրիկ Կարապետյանը 270 հա հողատարածքի համար վճարում է 2000 լարի
Մամիկոն Մարտիրոսյանը 500 հա հողատարածքի համար վճարում է 3750 լարի
Ալեքսան Մսրյանը 260 հա հողատարածքի համար վճարում է 1282 լարի
Բաբո Յայլոյանը 500 հա հողատարածքի համար վճարում է 3750 լարի
Ռուբիկ Եգունյանը 500 հա հողատարածքի համար վճարում է 3750 լարի
Զարմար Կցյանը 375 հա հողատարածքի համար վճարում է 2800 լարի
Վարդան Մարտիրոսյանը 250 հա հողատարածքի համար վճարում է 2650 լարի
Արսեն Եփրիկյանը 32 հա հողատարածքի համար վճարում է 300 լարի
Սուրիկ Օվականյանը 23 հա հողատարածքի համար վճարում է 210 լարի
Սեւակ Հովհաննիսյանը 34 հա հողատարածքի համար վճարում է 306 լարի
Էդիկ Մաթեւոսյանը 130 հա հողատարածքի համար վճարում է 1000 լարի
Դերենիկ Հակոբյանը 15 հա հողատարածքի համար վճարում է 137 լարի
Շուշան Շիրինյան