Ախալքալաքի շրջանի Մաջադիա գյուղում բողոքում են, որ ամբողջ ամառային աշխատանքը և կարտոֆիլի աճեցման ծախսերը արդյունք չեն տվել, քանի որ գյուղում ոռոգման համակարգ չկա:

Մաջադիա գյուղը գտնվում է Ախալքալաքից ոչ այնքան հեռու: Առաջին հայացքից նա ոչնչով չի տարբերվում շրջանի մյուս գյուղերից: Միջին բնակչությամբ գյուղ է, որտեղ տղամարդկանց մեծ մասը գարնանը մեկնում է աշխատանքի և ձմռանը վերադառնում: Նրանք, ովքեր մնում են զբաղվում են գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ: Ամեն անգամ կրկին համոզվելով, որ տեղում աշխատանքը չի արդարացնում սպասումները:

маджадия1

Գյուղացիների խոսքերով, այդքան ծախսելուց ու աշխատելուց հետո նրանք վաճառելու կարտոֆիլ չունեն:

«Այսօր բոլոր գյուղերում կա վաճառելու կարտոֆիլ, բացի մերից: Հող կա, բայց կարտոֆիլ չկա: Ցանում ենք, բայց չենք կարող բերք ստանալ: 1,5 հեկտարից ընդամենը ստացել եմ 4 տոննա կարտոֆիլ: Սա շատ քիչ է: Մենք կարող էինք ստանալ 50-60 տոննա: Եվ ամբողջը ոռոգման ջրի բացակայության պատճառով», – ասաց բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:

Խաչիկ Սողբատյանն էլ է դժգոհում, որ կարտոֆիլ չունեն:

«Մենք չունենք ոչ մի կիլոգրամ կարտոֆիլ: 80 հար կարտոֆիլ ցանեցի, ոչինչ չհավաքեցի: Հույսս անձրևն էր, բայց այս տարի երաշտ էր: Խուլգումոյում են ջրում դաշտերը և ջուրը մեզ չի հասնում», – ասում է Խաչիկ Սողբատյանը:

«Ինչու բոլոր գյուղերում ոռոգման համակարգերը վերականգնվել են, իսկ Աբլար-Մաջադիան՝ ոչ: Շրջանում միայն մեր գյուղում չկա, ոչ կարտոֆիլ, ոչ էլ ոռոգման համակարգ», – ասում է Վաղինակ Բագրատյանը:

Մի կին, ով նույնպես չցանկացավ ներկայանալ ասում է, որ այս խնդիրը արդեն 15-20 տարի է կա:

«6 հա հողատարածքից հավաքել ենք 1000 պարկ կարտոֆիլ, այն էլ շատ փոքր: Դա չի վաճառվում: Հարմար է միայն սերմացուի համար», – ասում է Մաջադիայի բնակիչը:

Մաջադիա գյուղում շատ խնդիրներ կան՝ մանկապարտեզի բացակայություն, դպրոցի ջեռուցման խնդիր, երիտասարդների զբաղվածություն, ճանապարհներ, սակայն գյուղացիներն ասում են, որ առաջինը դա ոռոգման համակարգի բացակայությունն է:

маджадия2

Շուշան Շիրինյան