Մեքենայում են գտնվել Հայաստանի 8 քաղաքացիներ: Մեքենայում գտնվողներից երկու անչափահաս երեխա և մեկ կին տեղում մահացել է:
Մեքենայի վարորդը՝ 1978 թվականին ծնված Ա. Մ-ն տեղափոխվել է Տրավմատոլոգիական հիվանդանոց, վիճակը գնահատվում է ծանր, արհեստական շնչառության սարք է միացված:
2002 թվ.-ին ծնված Լ. Մ-ն՝ Գորիի հիվանդանոցում է բուժում ստանում:
2005 թվ.ին ծնված Մ.Մ-ն Գորիի հիվանդանոցից կեսօրին տեղափոխվել է Թբիլիսի: Վիճակը ծայրահեղ ծանր է:
1988-ին ծնված Մ.Մ.-ն և Ռ. Մ-ն բուժում են ստանում Թբիլիսիի Իաշվիլիի կլինիկայում, նրանց վիճակը բավարար է:
Վթարի հետևանքով զոհվել են Ռ.Հ-ն (1979թ.), Է. Ն.-ն (2003թ.), Ա. Մ.-ն (2008թ.):
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել՝ Վարորդի կողմից ճանապարահային երթևեկության կանոնների խախտումը, որ հանգեցրել է մեկից ավելի մարդու մահվան հոդվածով: