Այս տարվա ամառային նավիգացիոն սեզոնին դեպի Վրաստան ուղղությամբ թռիչքներ կվերսկսեն ևս երկու ավիաընկերություններ: Լիտվական Getjet և էստոնական Smartlynx ավիաընկերությունները չարտերային չվերթներ կիրականացնեն՝ Վիլնյուս–Բաթումի–Վիլնյուս և Տալին–Բաթումի–Տալին ուղղություններով: Այս տեղեկատվությունը տարածում է Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:
«Քաղաքացիական ավիացիայի գործակալությունում Getjet-ի ներկայացրած հայտի համաձայն՝ Վիլնյուս-Բաթումի չվերթները կիրականացվեն Airbus A319 օդանավերով, շաբաթական մեկ անգամ (երկուշաբթի) մինչև օգոստոսի 30-ը: Ավիաընկերությունը երեկ առաջին չվերթն է կատարել այս ուղղությամբ: Ինչ վերաբերում է էստոնական Smartlynx-ին, ապա այս ավիաընկերությունը նախատեսում է օգոստոսի 5-ից սեպտեմբերի 23-ը Տալլին-Բաթումի չարտերային չվերթներ իրականացնել շաբաթական մեկ անգամ (հինգշաբթի) Airbus A320 ինքնաթիռներով:
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ՀԻԻԱ քաղաքացիական ավիացիայի գործակալությունը թույլատրել է երկու ավիաընկերություններին ընթացիկ տարվա օգոստոսի գործել անհրաժեշտ ուղղություններով: Հարկ է նշել, որ և՛ լիտվական, և՛ էստոնական ավիաընկերությունները թռիչքներ էին իրականացնում դեպի Բաթումի մինչ համավարակը՝ 2019 թվականին», – հայտնում են գործակալությունից: