«Երբ կառավարությունը կայացնում է ճիշտ որոշում, նա պետք է այդ մասին հայտարարի, որպեսզի բոլորը, ում դա վերաբերվում է, հանգիստ լինեն», – հայտարարել է «Հացահատիկ ներմուծողների ասոցիացիա» ՀԿ ղեկավար Լևան Սիլագավան՝ մեկնաբանելով վրացական կառավարության որոշումը, որ հացահատիկի ներմուծումն ավտոտրանսպորտով չի արգելվի: Այս մասին հայտնում է bizzone.info-ին:
Արգելքի հնարավորությունը դիտարկվեց մի քանի ամիս առաջ, և դա պատճառ դարձավ բողոքի այն ձեռնարկատերերի կողմից, ովքեր փոքր քանակությամբ հացահատիկ են ներկրում, բեռնատարով, մինչդեռ խոշոր խաղացողները հացահատիկ են ներմուծում երկաթուղով և ծովով:
Նրա խոսքերով, արգելքը չեղյալ է հայտարարվել օգոստոսի 29-ին, բայց փաստաթղթում ասվում է 290 հրամանագրի չեղյալ հայտարարման մասին, չնայած այն հանգամանքին, որ վարորդները չեն կարող իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում 290 հրամանագիրը:
«Վարորդները պատրաստվում էին լայնամասշտաբ բողոքի ցույցեր սկսել, երբ արգելքը ուժի մեջ կմտներ հոկտեմբերի 1-ից, որը հետաձգվել էր կես տարով: Բայց, ինչպես պարզվեց, արգելքը հանվեց, և մեզ ոչ ոք ոչինչ չասաց. Եվ մենք բոլորովին վերջերս իմացանք դրա մասին», – հայտարարել է Լևան Սիլագավան: