Վրաստանը երկարաձգել է կանոնավոր ավիաչվերթների վերականգնման արգելքը մինչև սեպտեմբերի 1-ը, համապատասխան (NOTAM,Notice to Airme-ին՝ ավիացիոն տեղեկատվական հավաքածուի AIP ավիացիոն տեղեկատվության հավաքագրման մեջ փոփոխությունների մասին ծանուցում) տեղեկությունը տարածել է Վրաստանի քաղավիացիայի գործակալությունը: Չվերթների սահմանափակումները չեն վերաբերի Փարիզին, Մյունխենին և Ռիգային:
«Որպես կորոնավիրուսի տարածման կանխարգելման մաս, NOTAM-ի կողմից տրամադրված սահմանափակումը կտևի 21.07.20-ից և ուժի մեջ կլինի մինչև 31.08.20-ը», – հայտնում է Գործակալությունը:
Մարտից ի վեր Վրաստանը դադարեցրել է կանոնավոր օդային հաղորդակցությունը բոլոր երկրների հետ: Կառավարությունն ի սկզբանե խոստացել էր, որ սկսելու էր ընդունել միջազգային ճանապարհորդներին հուլիսի 1-ից, բայց հետո հայտարարվել էր, որ աշխարհում ստեղծված համաճարակաբանական ծանր իրավիճակի պատճառով կանոնավոր միջազգային ավիաչվերթների բացումը հետաձգվել է մինչև օգոստոսի 1-ը: Այժմ այս ժամանակահատվածը երկարացվել է ևս մեկ ամսով:
Չվերթների սահմանափակումները չեն վերաբերի միայն երեք ուղղությունների վրա: Օգոստոսին հնարավոր կլինի Թբիլիսի թռչել Փարիզից, Մյունխենից և Ռիգայից, ուղևորները նաև հնարավորություն կունենան ուղևորվել այդ քաղաքներ Վրաստանի մայրաքաղաքից:
«Lufthansa» ավիաընկերությունը շաբաթական երկու անգամ չվերթներ կիրականացնի Թբիլիսիից Մյունխեն, իսկ «Air France»-ը նունյպես շաբաթական երկու անգամ Փարիզից կիրականացնի ուղևորափոխադրում:
Ինչ վերաբերում է Ռիգային, ապա բանակցությունները «Air Baltic» ավիաընկերության հետ շարունակվում են: Ըստ առկա տվյալների, կառավարությունը ցանկանում է, որ ավիաընկերությունը իրականացնի շաբաթական միայն մեկ չվերթ:
Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան այսօր հայտնել է, որ կառավարությունը հրաժարվել է օգոստոսին ավիաչվերթների թույլտվություն տրամադրել երկու էժան ավիաընկերություններին` «Wizzair»-ին և «Ryanair»-ին, որոնք առաջարկում էին միանգամից ավիաչվերթներ կատարել Վրաստանից 10 ուղղություններով:
Թուրնավան նշել է, որ չվերթները նույնիսկ շաբաթը երկու անգամ կլինի էժան ավիաընկերությունների համար՝ շահավետ չի լինի, ուստի նրանք ձգտում են ավելացնել չվերթները: Մինչդեռ Էկոնոմիկայի նախարարը բարձրաձայնել է կառավարության դիրքորոշումը, ըստ որի, ոչ Վրաստանը, ոչ էլ մնացած աշխարհը դեռ պատրաստ չեն վերսկսել ինտենսիվ ավիաչվերթները:
«Երբ մենք պատրաստ լինենք դրան, պատրաստ կլինի աշխարհը և այն երկրները, որտեղից իրականացվում են ավիաչվերթները, մենք թույլ կտանք այդ չվերթներն իրականացնել», – ասել է Թուրնավան: