Հասարակություն 4 Մայիսի, 2020 • Շինարարության ոլորտում գործող ընկերությունները հնարավորություն կունենան վերսկսել իրենց աշխատանքը մայիսի 5-ից

«Մայիսի 5-ից մենք աշխատանքները վերսկսելու թույլտվություն կտանք շինարարական ոլորտում աշխատող և շինանյութերի արտադրությամբ զբաղվող բոլոր ընկերություններին», — հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստում:

Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, շինարարական բիզնեսի հետ կապ ունեցող բոլոր ընկերությունները հնարավորություն կունենան վերսկսել իրենց աշխատանքը վաղվանից՝ մայիսի 5-ից:

«Առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունների ենթակայությունում հատուկ խմբի կողմից անցկացվող ստուգումները կշարունակվեն ամեն օր: Ես կցանկանայի ընկերությունների բաժնետերերին և ղեկավարությանը հորդորել ամենօրյա գործունեության և Առողջապահության նախարարության կողմից սահմանած պարտավորությունների առնչությամբ պատասխանատվություն ստանձնել», — հայտարարել է Գիորգի Գախարիան:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝