Այսօր, հունիսի 28-ին Ախալքալաքի շրջանային դատարանում նախօրոք նշանակված Կորխ գյուղի եկեղեցու առանց թույլտվության վերականգնման աշխատանքների վարչական գործի դատավարությունը չի կայացել դատավորի հիվանդության պատճառով: Այն հետաձգվել է, սակայն ժամկետը դեռ չի որոշված:
Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը Յուրիկ Ծառուկյանին մեղադրում է, Կորխ գյուղում՝ մշակութային ժառանգության հուշարձանի՝ XIX դարի եկեղեցում առանց թույլտվության շինարարական աշխատանքներ սկսելու մեջ:
Գործը քննվում է «Վրաստանի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի» 88-րդ հոդվածի առաջին մասով, որը ֆիզիկական անձանց համար նախատեսում է 5000 լարի տուգանք:
Կորխի եկեղեցու վերականգնումը. Բնակիչները հետհաշվարկը սկսում են 10-ից
Գործակալությունը լրացուցիչ միջոցներ կձեռնարկի Կորխի շինարարության դեմ
Կորխ գյուղի եկեղեցու խնդրահարույց վերականգնումը
Դատարանը քննում է «Կորխի եկեղեցու վերականգնման» գործը
Կորխի եկեղեցու դատական գործով նոր վկա կա
Կորխի եկեղեցու գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
Նշենք, որ Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերականգնողական աշխատանքները սկսվել էր մայիսի 10-ին, երբ գյուղացիները փորձել էին թույլտվություն ստանալ և չէին ստացել: Մի քանի տարի է նրանք գումար են հավաքում և որոշել են այս տարի սկսել շինարարությունը, քանի որ պատերն արդեն փլուզվում էին: Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունը տեղեկանալով առանց թույլտվության վերականգնման մասին, արձագանքեց՝ նախազգուշացնելով, այնուհետեւ տուգանելով Յուրիկ Ծառուկյանին, ում տվյալները գրված էին Կորխի բնակիչների անունից Գործակալությանն ուղղված նամակի մեջ: Այժմ աշխատանքները կասեցված են:
Աղունիկ Այվազյան