Այսօր, մայիսի 30-ին Մշակութային ժառանգության պահպանման գործակալության աշխատակիցներն այցելել են Կորխ, ուսումնասիրել իրավիճակը՝ գյուղում առանց թույլտվության սկսած Սբ. Ստեփանոս եկեղեցու վերականգնման առնչությամբ: Գործակալության աշխատակիցը նշել է, որ իրենց կողմից լրացուցիչ միջոցներ կձեռնարկվեն, քանի որ աշխատանքները շարունակվում են նույնիսկ վարչական իրավախախտման արձանագրությունը կազմելուց հետո:
Այսօր Յուրիկ Ծառուկյանի կողմից վարչական իրավախախտման դատական նիստին ներկա էր Ազգային մշակութային ժառանգության գործակալության տեսչության առանց թույլտվության աշխատանքների արձագանքման բաժնի պետ Լևան Ճավճավաձեն: Ծառուկյանը մեղադրվում է Կորխում մշակութային ժառանգության հուշարձանի ապօրինի վերականգնման մեջ:
Դատական նիստից հետո Լևան Ճավճավաձեն այցելեց Կորխ գյուղ` տեսնելու, թե ինչ վիճակ է տիրում եկեղեցում:
«Մեր երկրորդ այցելությունից հետո, երբ մենք կազմեցինք վարչական իրավախախտման արձանագրությունը այն մարդու անունով, որը գյուղի անունից մեզ տրամադրել էր տեղեկատվությունն՝ աշխատանքները կրկին շարունակվեցին, և մենք պատրաստվում ենք արձագանքել դրան», – նշեց նա:
Վրաստանի օրենսդրության համաձայն, մեղավորներին սպառնում է տուգանք՝ մինչեւ 5 000 լարի (ֆիզիկական անձանց համար): Եթե շինարարությունը շարունակվի, տուգանքը եռապատկվում է: Եթե շինարարությունը կրկին շարունակվի, ապա արդեն քրեական պատասխանատվության կենթարկեն:
Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերականգնողական աշխատանքները սկսվել էր մայիսի 10-ին, երբ գյուղացիները փորձել էին թույլտվություն ստանալ և չէին ստացել: Մի քանի ամիս է գյուղացիները գումար են հավաքում և որոշել են այս տարի սկսել շինարարությունը, քանի որ պատերն արդեն փլուզվում էին: Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունն առանց թույլտվության վերականգնման մասին տեղեկանալով, արձագանքեց՝ նախազգուշացնելով, այնուհետեւ տուգանելով Յուրիկ Ծառուկյանին, ում տվյալները գրված էին Կորխի բնակիչների կողմից Գործակալությանն ուղղված նամակում:
Կորխից հետո Լևան Ճավճավաձեն ուղղվեց դեպի գ. Տուրցխ, որտեղ նույնպես սկսվել էին առանց թույլտվության եկեղեցու տանիքի վերականգնման աշխատանքները, սակայն Տուրցխի եկեղեցին մշակութային ժառանգության հուշարձան չէ: