Այսօր, ժամը 21:15-ին Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում, Օթար Երանոսյանը մենամարտում էր Ադրբեջանի ներկայացուցչի՝ Ջավիդ Չալաբիևի դեմ: Երանոսյանը հաղթեց 2:3 հաշվով: Այսպիսով Օթար Երանոսյանը մինիմում բրոնզե մեդալակիր է:
Այսօր, Վրաստանի ազգային հավաքականի կազմում հանդես եկած 4 բռնցքամարտիկներից միայն Երանոսյանն է հաղթել մրցակցին: Ապահովելով բրոնզե մեդալը:
Օթար Երանոսյանը Եվրոպական երկրորդ խաղերում հանդես է գալիս Վրաստանի ազգային հավաքականի կազմում, 60 կգ քաշային կարգում:
2017 թվականի աշխարհի առաջնությանը նա դարձել է բրոնզե մեդալակիր: