Ջավախքցի մարզիկները կարատե-դոյի Եվրոպայի առաջնությանում նվաճեցին՝ 2 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալներ:
2016 թ.-ի նոյեմբերի 11-13-ը Բաթումում անցկացվեց կարատե-դոյի մրցույթ. Շոտոկան Կարատե-դոյի ու աշխարհի գավաթի Եվրոպական առաջնություն: Մրցումները կազմակերպել էին Շոտոկան կարատեի Համաշխարհային ֆեդերացիան, Վրաստանի Մարտարվեստի կոնֆեդերացիան, Վրաստանի Կարատե-դոյի Ազգային ֆեդերացիան:
Մրցույթին մասնակցել են 1400 մարզիկներ, 35 երկրներից: Մարզիկները մրցեցին կատա, կումիտե շոբու-իպպոն, կումիտե WKF, թիմային կատա և թիմային կումիտեում:
Ջավախքից Եվրոպայի առաջնությանը մասնակցել են 6 մարզիկ Նինոծմինդայից և 5 մարզիկ Ախալքալաքի մարզադպրոցից:
Մեր մարզիկները զբաղեցրել են հետևյալ տեղերը.
Նորսոյանը Կիմա Նինոծմինդայից, 10-11 տարեկան, 34 կգ, կումիտեում – բրոնզ, կատայում – արծաթ:
Ջաղացպանյան Դավիթ Նինոծմինդայից, 16-17 տարեկան, կումիտե WKF – բրոնզե մեդալ:
Ջինիսյան Վլադիմիր Ախալքալաքից, 14-15 տարեկան, 52 կգ, կումիտե շոբու-իպպոն բրոնզ, կումիտե WKF – բրոնզ, կատա – բրոնզ:
Դարբինյան Ռաֆայել, 46-55 տարեկան, կատա- արծաթ:
Մրցույթից հետո, Ախալքալաք վերադարձան երկու ոսկե մեդալակիր:
Գևորգ Հակոբյանը Ախալքալաքից, 16-17 տարեկան, 68 կգ, կումիտե շոբու-իպպոն – ոսկի,
Ավետյան Աքսանա, Ախալքալաքից, 12-13 տարեկան, 52 կգ, կումիտե շոբու-իպպոն – ոսկի և կումիտե WKF ոճում – արծաթ:
Թիմային մրցույթներում տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ.
Առաջին տեղում Վրաստանն է, երկրորդ տեղում` Ադրբեջանը, իսկ երրորդ տեղում՝ Թուրքիան: