Հասարակություն 16 Մայիսի, 2023 • Աքսաննա Ավետյանը հաղթել է «Open Russia» առաջնությունում

«Open Russia» Ռուսաստանի կարատեի միջազգային առաջնությունում Վրաստանի միակ ներկայացուցիչ Աքսանա Ավետյանը գրավել է առաջին տեղ։

Մայիսի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Open Russia» միջազգային առաջնությունը, որտեղ Վրաստանը ներկայացնում էր ախալքալաքցի, բայց արդեն Ռուսաստանում բնակվող մարզիկ Աքսաննա Ավետյանը։ Նա 18-20 տարեկանների շրջանում կատա մարզաձևում գրավել է առաջին տեղ։ Եզրափակչում նա մրցել է Ռուսաստանի մարզիկի հետ։ Առաջնությանը մասնակցում էին մարզիկներ Հայաստանից, Հնդկաստանից և Ռուսաստանի տարբեր մարզերից։ Տեղափոխվելով Ռուսաստան՝ նա այլևս չի սովորում հրահանգիչների մոտ։ Լինելով հրահանգիչ՝ նա ինքնուրույն է մարզվում։ Կարատեի «Open Russia» առաջնությունում նա հանդես է եկել որպես Վրաստանի ներկայացուցիչ և որպես հաղթող բարձրացրել Վրաստանի դրոշը։

Աքսաննա Ավետյանն անցյալ տարի ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ ստանում է բարձրագույն կրթություն, սովորում է իրավագիտության ֆակուլտետում։

Նշենք, որ Աքսաննան սպորտային կարիերան սկսել է 8 տարեկանից, Ախալքալաքում։ 11 տարեկանում նա դարձել է աշխարհի չեմպիոն։ Նա նաև առաջին աղջիկն է, ով Ախալքալաքից ստացել է մարզչական առաջին արտոնագիրը, ընդհանուր առմամբ ունի ավելի քան 215 մեդալ։

Կարդացեք նաև՝

«Ես փոքր քաղաքից եմ». Հաջողության պատմություններ սահմանափակ պայմաններում

Աշակերտից մարզիչ դառնալու տասնամյա ուղին

Աշխարհի չեմպիոն աղջիկը՝ Ախալքալաքից

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝