Գերմանիայի աշխատաշուկայում ժամանակավոր օրինական աշխատանք ստանալ ցանկացող Վրաստանի քաղաքացիների համար քվոտան ավելացել է 10 անգամ: Այս մասին հայտնում է Գերմանիայի Պարենային եւ գյուղատնտեսության դաշնային նախարարությունը:
Ավելի վաղ Բեռլինը Թբիլիսիին աշխատանք էր առաջարկում 500 քաղաքացիների համար, իսկ այժմ աշխատանքի կկարողանա անցնել 5 հազար մարդ: Նշենք, որ արտասահմանում աշխատելու համար գրանցվել է Վրաստանի մինչև 100 հազար քաղաքացի:
Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանից առաջին սեզոնային աշխատողները Գերմանիա կմեկնեն մայիսին:
Գերմանիայում աշխատանքի տևողությունը մեկից երեք ամիս է, աշխատանքային գրաֆիկը շաբաթը հինգից վեց օր է` օրական ութից տաս ժամ: Նվազագույն աշխատավարձը մեկ ժամի դիմաց 9.50 եվրո է (փոխանցված)՝ առանց հարկավճարի, սննդի և բնակության ծախսերի: