Վրաստանում դպրոցների վերանորոգման և կառուցման համար 70 մլն եվրո կծախսեն, – հայտարարել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Բատիշաշվիլին՝ Համաշխարհային բանկի հետ վարկային համաձայնագրի ստորագրումից հետո:
Համաշխարհային բանկը Վրաստանին 90 մլն եվրո է հատկացնում կրթական համակարգի զարգացման համար: կտրամադրի 90 մլն եվրո: Այս գումարի հիմնական մասը կուղղվի դպրոցների ենթակառուցվածքների զարգացմանը, նախադպրոցական և բարձրագույն կրթության որակի բարելավմանը:
Վարկային համաձայնագիրը ստորագրվել է այսօր Վրաստանի Ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանի և Հարավային Կովկասի Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Մերի Թեմբոնի կողմից:
«Համաշխարհային բանկը եղել է առաջին և ամենակարևոր գործընկերներից մեկը` կրթական բարեփոխումներն սկսելուց հետո: 90 միլիոն հիմնական ռեսուրսը կուղղվի դպրոցների վերականգնմանը, քանի որ գիտեք, որ բազմաթիվ դպրոցների ենթակառուցվածքներ պետք է բարելավել, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին», – ասել է Բատիաշվիլին:
Ծրագրի անմիջական շահառուները կլինեն դպրոցի ուսուցիչները, բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները և նախադպրոցական ուսումնական հաստատությունները: Ծրագրի կարևոր շեշտը դրվում է երկրի բարձր լեռնային շրջաններում սովորող աշակերտների վրա: Բատիաշվիլին ասել է, որ գոյություն ունի առանձին ծրագիր` հատուկ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և տարածաշրջաններում ապրող աշակերտների համար:
Նախարարի խոսքերով, Գերմանիայի հետ արդեն կնքվել է համաձայնագիր, որը 22 միլիոն եվրո կներդնի Վրաստանի կրթական համակարգում: Այս ամենը ցույց է տալիս, որ միջազգային կազմակերպություններն աջակցում են կրթության համակարգում Վրաստանի կառավարության իրականացրած բարեփոխումներին:
Վրաստանում կրթական բարեփոխումներ են իրականացվում: Բարեփոխումները կտևեն չորս տարի և նպատակն է կրթության ոլորտում Վրաստանը դարձնել տարածաշրջանում առաջատար երկիրը:
Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանն ունի ավելի քան 2085 պետական և 225 մասնավոր դպրոց, որտեղ սովորում է մոտավոր 575 հազար աշակերտ:
Նյութը՝ Լուրեր Վրաստանից