Կենսաթոշակային տարիքի ուսուցիչների հեռանալու համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ծախսելու է 95 միլիոն լարի: Համապատասխան փոփոխությունը մտցվելու է 2019 թվականի բյուջեում:
Համաձայն փոփոխությունների նախագծի բացատրական քարտի՝ նախադպրոցական և համընդհանուր կրթական ծրագրով նախատեսված ծրագրով նախատեսված հատկացումը (ասիգնացիա) ավելանում է 95 միլիոն լարիով և կազմում է 845,5 միլիոն լարի:
«Աճը պայմանավորված է կենսաթոշակային տարիքի պրակտիկոս ուսուցիչներին միանվագ պարգևատրմամբ, որպես կրթության ոլորտի բարեփոխումների մաս», – ասվում է բացատրական քարտի մեջ:
Ըստ Վրաստանի կառավարության, կենսաթոշակային տարիքի գրեթե 6,500 պրակտիկոս ուսուցիչ արդեն դիմել է համակարգից դուրս գալու համար, և ըստ այդմ նրանցից յուրաքանչյուրը կստանա միանգամյա պարգևավճար` իրենց երկամյա միջին աշխատավարձի փոխհատուցման չափով:
Ախալքալաքի դպրոցներից ավելի քան 162 կենսաթոշակառու ուսուցիչ կհեռանա
Վրաստանի դպրոցներում աշխատում է 16 406 կենսաթոշակառու ուսուցիչ
Բյուջետային փոփոխությունների նախագծի համաձայն՝ կրթության ոլորտի բարեփոխումների շրջանակներում կշարունակվի նաև ուսուցիչների աշխատավարձերի աստիճանական բարձրացումը՝ թե ավագ, թե առաջատար և թե մենթոր ուսուցիչները կստանան 150 լարի հավելավճար:
«Նրանց կարգավիճակի բարձրացման իրավունք ստանալու ցանկություն ունեցող անձանց թիվը զգալիորեն աճել է, և մինչև 10,000 ուսուցիչ (նախագծված 6,500 ուսուցիչների փոխարեն) անցել են հաջորդ մակարդակին, և ըստ այդմ ուսուցիչները կստանան (ավելացված) հավելավճար», – ասվում է փոփոխության նախագծում:
Բյուջեի փոփոխության նախագիծը Վրաստանի խորհրդարանում գրանցվել է 2019 թվականի սեպտեմբերի 23-ին:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կենսաթոշակային տարիքի պրակտիկոս ուսուցիչներին, ովքեր ցանկություն ունեն հաստատել նվազագույն իրավասությունը, կամ չեն կարողացել երկու անգամ հանձնել քննությունը, որպես հակակշիռ առաջարկել է հատուցում: Որպես այդ փոխհատուցում որոշված է երկամյա աշխատավարձի գումարը: Այս դեպքում ուսուցիչների առողջության ապահովագրության փաթեթը կպահպանվի ամբողջ կյանքի ընթացքում: