Այսօր, Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում մեկնարկել է ֆուտբոլի առաջնություն, որն ընթանում է Ախալքալաքի շրջանի դպրոցների միջև:
Առաջնությանը մասնակցելու հրավեր են ստացել Ախալքալաքի շրջանի 30 գյուղ:
Մինչ խաղերի մեկնարկը կայացավ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Իսկ ամենասկզբում հնչեց Վրաստանի ու Հայաստանի հիմները:
Այնուհետև սկսվեց համերգային ծրագիրը: Յուրա Յայլոյանի գլխավորությամբ՝ Բեժանո գյուղի պարի համույթը հանդես եկավ տարբեր պարային կատարումներով՝ ապահովելով խաղացողների տոնական տրամադրությունը:
«Առաջնությունը մենք ենք կազմակերպել՝ դպրոցականներն ու դպրոցի վարչությունը»,- ասում է Բեժանո գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Խաչատուր Մկոյանը:
Ֆուտբոլիստներին քաջալերելու էին եկել ոչ միայն Բեժանո գյուղի բնակիչները, այլև հարևան գյուղերի:
Ֆիզկուլտուրայի ուսուցչի խոսքերով, եթե հրավիրված բոլոր թիմերը մասնակցեն առաջնությանը, ապա այն 2-3 օր կտևի:
Հաղթողներին գավաթներով ու մեդալներով պարգևատրումն ապահովել է Բեժանոյի ֆուտբոլի թիմն ու դպրոցը:
Բրատիսլավ Իգիթխանյան