Թբիլիսիի Պահեստայինների ազգային օլիմպիական մարզական կենտրոնում անցկացվել է Զարիբեկ Բերիաշվիլիի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը։ Ախալքալաքի մարզադպրոցից Ռոման Գոգորյանը նվաճել է բրոնզե մեդալ։
Մրցաշարին մասնակցում էին մարզիկներ Հայաստանից և Վրաստանից, ընդհանուր առմամբ՝ 400 ըմբիշ։ Ախալքալաքից 4 ըմբիշներին մարզում է Նորայր Կրջացյանը՝ Դիլիսկա գյուղում։
Ախալքալաքի մունիցիպալիտետը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Ռոման Գոգորյանը՝ 55 կգ քաշային կարգում, նվաճել է բրոնզե մեդալ։
Ռոման Գոգորյանն արդեն պատրաստվում է արտերկրում կայանալիք միջազգային մրցաշարերին, որոնք ծրագրված են հաջորդ տարի։