Վրաստանի բռնազվաթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն, ով այս պաշտոնն էր զբաղեցնում, երբ «Վրացական երազանք»-ն իշխանության եկավ, թողնում է պաշտոնը: Ինքը՝ Սերգեենկոն հաստատել է տեղեկությունը, որն ավելի վաղ տարածել էր Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը:
Նրա խոսքերով, այս թեմայով վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդես կգա հայտարարությամբ:
Երեկ տեղի ունեցած կառավարության նիստից հետո Մամուկա Բախտաձեն պատասխանել է Դավիթ Սերգեենկոյի հրաժարականի մասին հարցին, սակայն կոնկրետ չի պատասխանել հրաժարական կլինի, թե՝ ոչ, սակայն նա նշել է, որ նա կմնա «Վրացական երազանքի» թիմում:
Բացի այդ, Սերգեենկոն հայտարարել է, որ որոշմանը նախորդել է խորհրդակցությունները:
«Մենք հնարավորություն կունենանք վարչապետի հետ հայտարարությամբ հանդես գալու, բայց սա կարճաժամկետ որոշում չէ, ինչին նախորդել է երկարատև խորհրդակցությունները»,- ասել է Դավիթ Սերգեենկոն:
Դավիթ Սերգեենկոն այն եզակի նախարարներից է, ով երկար տարիներ է, ինչ զբաղեցնում է այս պաշտոնը: 2012 թվականից նա զբաղեցնում է Վրաստանի Առողջապահության նախարարի պաշտոնը: