Այսօր Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած Տոլմայի փառատոնը:

paghac tolma

Այս տարի «Տոլմա-2019» փառատոնը կրում էր «Սիրո ճաշ» անվանումը: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում, կիրակնօրյա Սբ. Պատարագին հետևեց տարատեսակ տոլմաների համտեսը:

Չնայած թբիլիսյան շոգ ու արևոտ եղանակին, եկեղեցու բակը լի էր բազմությամբ և բոլորը համբերությամբ ու զվարճանքով էին հետևում «Տոլմա-2019» փառատոնի շրջանակներում կազմակերպված երգ ու պարին։

erg

Համերգին հաջորդեց սպասված տոլմաների համտեսը։

papik

Փառատոնին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը և այլք:

srbazan

sadoyan

Ռիմա Մառանգոզյան