Վրաստանի Քննությունների և գնահատման ազգային կենտրոնը հրապարակել է 2019 թվականին ուսուցիչների լիցենզավորման քննությունների ժամանակացույցը: Քննությունները կանցկացվեն հուլիս ամսին։
Հուլիսի 10-ին և 11-ին ուսուցիչները քննություն կհանձնեն մասնագիտական ունակություն առարկայից:
Հուլիսի 12-ին՝ վրաց լեզու և գրականություն, մաթեմատիկա և բնագիտություն (I-IV):
Հուլիսի 17-ին՝ երաժշտություն, պատմություն, աշխարհագրություն, քաղաքացիական կրթություն, վրաց լեզու և գրականություն (VII-XII)
Հուլիսի 18-ին՝ ֆիզիկա, մաթեմատիկա (VII-XII), կերպարվեստ, քիմիա, սպորտ:
Հուլիսի 19-ին՝ կենսաբանություն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն և վրացերեն, որպես երկրորդ լեզու (նշված բոլոր լեզուների գրավոր մասը) տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ:
Հուլիսի 20-ին՝ անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն և վրացերեն, որպես երկրորդ լեզու (նշված բոլոր լեզուների գործնական մասը):
Հուլիսի 21-ին՝ տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ:
Այսպիսով, հուլիսի 10-ից մինչև 21-ը մանկավարժները քննություններ կհանձնեն տարբեր առարկաներից, իրենց մանկավարժական իրավասությունը հաստատելու համար:
Ռիմա Մառանգոզյան