Այսօր, ժամը 12:45-ին Ախալցիխեի շրջանում երկու երկրաշարժ է գրանցվել: Մի քանի կիլոմետր հեռավորության վրա ստորգետնյա ցնցումներ են եղել՝ մեկ րոպե տարբերությամբ:
«Սկզբից ինձ թվաց քնիս մեջ է, մինչև հասկացա, որ երկրաշարժ է, երկրորդ անգամ կրկնվեց: Էլեկտրաէներգիա էլ չունենք, սյուներն են փոխում, չիմացանք թե ինչ է, ասում են էպիկենտրոնը Ծինուբանում է», – Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Ածղուր գյուղի բնակիչներից մեկը:
Ըստ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի և սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալների, առաջին երկրաշարժը գրանցվել է Ախալցիխեի տարածքում՝ Ածղուրի գյուղում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ:
Դրանից մեկ րոպե անց, 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ածղուրի գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: