Այսօր՝ փետրվարի 6-ին, Ախալցիխեի շրջանի Ածղուրի գյուղի մոտ բեռնատար մեքենա է կողաշրջվել: Տեղում մոբիլիզացված են շտապօգնության և ոստիկանության աշխատակազմերը։

«Բեռնատարը շրջվել է գյուղից դուրս գալու հատվածում: Վատ ոլորան է, և դժբախտ պատահարներ հաճախ են տեղի ունենում: Որքան գիտեմ, զոհեր չկան», – ասում են Ածղուրի գյուղում։

Վթարի պատճառը հավանաբար ճանապարհի մերկասառույցն է եղել։ Վարորդը չի կարողացել ղեկը շրջել, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և կողաշրջվել է:

Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Վարորդը տուգանվել է Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 116-րդ հոդվածի յոթերորդ մասով:

Աղբյուրը՝ TV9news.ge: