Ախալքալաքի կենտրոնական փողոցների որոշ հատվածներ, որոնք միանում են շուկային, ինչպես նաեւ Նալբանդյան փողոցի կենտրոնական հատվածը, Ախալքալաքի երթեւեկության կարգավորման նոր նախագծի համաձայն կդառնան միակողմանի:
Նալբանդյան փողոցի սկզբնամասը` Աշուղ Հավասու փողոցից մինչեւ Չարենց փողոցների խաչմերուկը՝ երթևեկության համար կդառնա միակողմանի` այսինքն, Նալբանդյան փողոցով, սկզբից մինչեւ փողոցի ավարտը երթևեկելը հնարավոր կլինի, բայց հակառակ ուղղությամբ՝ Չարենց փողոցի խաչմերուկում, «Մուտքն արգելվում է» նշան կտեղադրվի: Այս նշանը կտեղադրվի նաեւ Աշուղ Հավասու բոլոր խաչմերուկներում: Բացի այդ փողոցի այս հատվածում, աջ կողմից (եթե շարժվել ավտոկայանի կողմից), կարգելվի ավտոտրանպորտային միջոցների կանգառը:
Փողոցների կից հատվածները նույնպես միակողմանի են դառնում: Այսպիսով, Նալբանդյան փողոցում, Թելման փողոցի խաչմերուկում, արգելվում է դեպի ձախ: Միկոյան փողոցի խաչմերուկում արգելվում է երթեւեկությունը դեպի աջ: Նալբանդյան փողոցում, Ռուսթավելիի փողոցի խաչմերուկում արգելվում է երթեւեկությունը դեպի ձախ: Ճավճավաձեի փողոցի խաչմերուկում արգելվում է շարժվել դեպի աջ: Նալբանդյան փողոցով, Չարենցի փողոցի խաչմերուկում, կհայտնվի «Միակողմանի երթեւեկությամբ ճանապարհի ավարտ» ճանապարհային նշանը:
Ինչպես է կարգավորվելու Նալբանդյան փողոցի կենտրոնական մասում մեքենաների շարժը, կարելի է տեսնել մեր ինֆոգրաֆիկայում:
Made with Visme Infographic Maker