Ըստ Տարածաշրջանային զարգացման նախարար Մայա Ցքիտիշվիլիի՝ քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումը՝ 21:00-ից 05:00-ն, ուժի մեջ կլինի մինչև մարտի 1-ը:
Վերջինիս խոսքով, կառավարության նիստից հետո հայտարարվել է, որ հանգստյան օրերին որոշ սահմանափակումներ, որոնք մեղմացվել էին, կվերականգնվեն:
«Փետրվարի 8-ից քաղաքային տրանսպորտը լիովին կվերսկսի իր աշխատանքը Թբիլիսիում, Քութայիսիում և Ռուսթավիում, բացի հանգստյան օրերից: Հիշեցնենք, որ տեղաշարժի սահմանափակումը ժամը 21:00-ից մինչև 05:00-ն ուժի մեջ է մնում, իսկ քաղաքային տրանսպորտը չի գործի հանգստյան օրերին: Բացի այդ, փակված տոնավաճառները կվերաբացվեն փետրվարի 8-ին: Փետրվարի 15-ից դասերը կսկսվեն երեք խոշոր քաղաքներում: Այսպիսով, դասապրոցեսն ամբողջությամբ կվերականգնվի: Թեև, ծնողներն ու երեխաները կրկին հնարավորություն կունենան ընտրել առցանց կրթությունը», – ասել է Ցքիտիշվիլին: