Jnews-ը Ախալքալաքի և Կումուրդոյի (Գումբուրդո) միտրոպոլիտ Նիկոլոզի (Պաճուաշվիլի) հետ զրուցել է այն մասին, թե ինչ է կատարվում ներկայումս Նինոծմինդայի մանկատանը, ի՞նչ որոշման են հանգել և ի՞նչ որոշում կարող է կայացվել, ինչպե՞ս նաև ԶԼՄ-ների մեղադրանքների վերաբերյալ:

– Ի՞նչ է տեղի ունենում Սուրբ Նինոյի անվան մանկատանը:

– Այսօր առավոտից սոցիալական աշխատողներն ու հոգեբանները գնացել էին այնտեղ՝ երեխաների հետ աշխատելու, և այնտեղ լարվածություն կար: Քանի որ սոցիալական աշխատողների և այս մանկատան ղեկավարների՝ Գերաշնորհ Սպիրիդոնի և այլոց հետ թյուրընկալում էր տեղի ունեցել: Նրանք եկել են, և մենք ունեցել ենք մի քանի հանձնաժողով: Նրանցից մեկ հանձնաժողովը Պատրիարքարանին ենթակայության ներքո է, որն այսօր է ստեղծվել հատուկ այս նպատակով, և նրանք եկել են, ես ստիպված էի ղեկավարել այս հանձնաժողովը՝ որպես տեղի եպիսկոպոս, քահանայապետ: Մեկ այլ հանձնաժողով էլ խորհրդարանից էր, եկել էին խորհրդարանականներ, իսկ երրորդ հանձնաժողովը` առողջապահության աշխատակիցներ: Մենք այսօր աշխատեցինք, իր հերթին, բոլորս հանդիպեցինք բոլորի հետ և որոշ մանրամասներ քննարկեցինք, որպեսզի ամեն ինչ հանդարտվի, որպեսզի ամեն ինչ խաղաղ լինի: Այժմ մեր հիմնական խնդիրն է երեխաներին ազատել սթրեսից, նաև դաստիարակներից, նրանք բոլորը մեծ սթրեսի մեջ են: Մենք աշխատել ենք բոլորի հետ և այսօրվա օրն ավարտվեց նրանով, որ մանկատանը համոզեցինք թողնել սոցիալական աշխատողներին գիշերել, որպեսզի նրանք գիշերեն այնտեղ, խոսեն երեխաների և դաստիարակների հետ, և վաղը առավոտյան հանդիպումները կվերսկսվեն: Բոլոր հանձնաժողովները կհանդիպեն գերաշնորհ Սպիրիդոնի, դաստիարակների և երեխաների հետ՝ սոցիալական աշխատողների և հանձնաժողովների հետ միասին: Եվ երկրորդ հանդիպումը կլինի առանց երեխաների, որպեսզի զրուցել և քննարկել, թե ինչպես ենք մենք շարունակելու աշխատել հետագայում: Դրանից հետո հանձնաժողովները դուրս կգան, իսկ սոցիալական աշխատողները կմնան երեխաների հետ աշխատելու նպատակով: Հավանաբար, դա կտևի մի քանի օր հանգիստ մթնոլորտում, և սոցիալական աշխատողների եզրակացությունից հետո մենք կորոշենք հետագա անելիքները:

– Քանի՞ սոցիալական աշխատող է այնտեղ աշխատում:

Աշխատում են 6 սոցիալական աշխատողներ և երկու հոգեբաններ, բայց միայն 3 սոցիալական աշխատող է մնացել գիշերելու:

– Գերաշնորհ Սպիրիդոնը պատրա՞ստ է փոխազիջման գնալ, որպեսզի Հանրային պաշտպանի ներկայացուցիչները կարողանան այցելել մանկատուն, թե ոչ:

ՄԻՊ գրասենյակի առումով դեռևս պատասխան չկա: Թող դեռ սոցիալական աշխատողները աշխատեն, և նրանք կանեն իրենց եզրակացությունները, իսկ հետո կտեսնենք, թե ինչպես վարվել:

– Ինչ կասե՞ք Նինոծմինդայի մանկատանը հարուցված քրեական գործերի մասին: Արդյո՞ք դրանք այսօր քննարկվել են:

Ինչ վերաբերում է քրեական գործերին, երեկ քրեական գործ է հարուցվել: Քանի որ այն հարուցվում է ամեն անգամ, երբ Հանրային պաշտպանը դիմում է նախարարություն: Նրանք ամեն անգամ պետք է գործ հարուցեն: Այս քրեական գործով այսօր երեխաներին հարցաքննել են՝ հոգեբանների ներկայությամբ, ոստիկանական շենքում, բայց արդյունքների մասին չեմ կարող խոսել: Ինչ վերաբերում է մնացած քրեական գործերին, որոնք Լոմջարիան նշել է, 4 գործ, ապա պարզվեց, որ այդ գործերը այսպես ասած վաղուց արդիական չեն: Քանի որ ոստիկանությունը, այսինքն՝ Ներքին գործերի նախարարությունը, հայտարարել է, որ մի քանի տարի է, ինչ իրենք զբաղվում են այդ գործերով և չեն գտել ոչինչ, ոչ մի իրեղեն ապացույց, որը կհաստատեր հանցակազմը: Դրանք հարուցվել էին, քանի որ հենց Հանրային պաշտպանն էր դիմել նրանց: Քանի որ ոչինչ չի հայտնաբերվել, նրանք գնում են դեպի այն, որ այս գործերը փակեն: Ֆիկտիվ կերպով քրեական գործերը դեռևս կան:

– Ին՞չ կասեք «Formula» հեռուստաալիքի նյութի վերաբերյալ, որում ասվում է, որ 10 տարի առաջ գիշերօթիկ դպրոցում երեխա է մահացել բռնության արդյունքում, իսկ հանցագործությունը կոծկվել է:

Դա անհեթեթություն է, ոչ ոք, ոչ ոքի չի սպանել: Նյութերի մեջ ամեն ինչ կասկածելի է: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ շատ հեշտ է կեղծել այդպիսի նյութեր, այդպիսի նյութերը կարելի է գնել ինտերնետում, որոնք օգնում են նյութը կեղծել: Ուստի անհրաժեշտ է, որ այս ամենով զբաղվեն իրավապահ մարմինները՝ ճիշտն ու սխալը պարզելու համար: