Չորս ժամ առաջ Ախալքալաքի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի գործով երկու ձերբակալված կա: Նրանց տարել են ոստիկանական տեղամաս: Այս մասին հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:
Այսօրվա միջադեպի վերաբերյալ մեր հարցին ՆԳՆ-ից պատասխանեցին:
«Սամցխե-Ջավախքի ոստիկանության գլխավոր դեպարտամենտի շրջիկ ոստիկանության աշխատակիցներն Ախալքալաքում կանգնեցրել են վարորդին վարչական կարգը խախտելու համար: Վարչական կարգը խախտելու համար վարորդի տունգանման ժամանակ մի քանի տեղ բնակիչներ աջակցելով վարորդին դիմադրել են շրջիկ ոստիկանության աշխատակիցներին: Նրանք սկզբից վիրավորել են իրավապահներին, հետո ֆիզիկական դիմադրություն են ցուցաբերել
Ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերելու (Վրաստանի Քերական Օերնսգրքի 173-րդ հոդված) և մանր խուլիգանության (Վրաստանի Քերական Օերնսգրքի 166-րդ հոդված) համար ոստիկանությունը 2 անձի է Ախալքալաքում ձերբակալել վարչական կարգով»,- ասվում է Ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
Սակայն ովքեր են ձերբակալված, և ոստիկանության որ տեղամաս են տեղափոխվել անհայտ է: