Ախալքալաքից վարորդական իրավունք ստանալու համար գործնական քննությունը հանձնելու համար հիմնականում գնում են Ախալցիխե: Բայց եթե մարդը ցանկանում է վարել սովորել հիմքից, ապա դրա համար նա չունի ոչ մի հնարավորություն, եթե չունի մտերիմներ, ովքեր թույլ կտան մեքենան վարել Ախալքալաքի ծայրամասերում, վախենալով առանց վարորդական իրավունքի վարելու համար նախատեսված տուգանքներից և, որ ավտոմեքենան վստահում են անձի, ով չունի վարորդական իրավունք:
Ախալքալաքի բնակիչներից մեկը, Գայանեն, որը մի քանի տարի առաջ է ստացել վարորդական իրավունքը, պատմում է այն մասին, թե ինչպես է նա պատրաստվել քննության:
«Տեսական մասը սովորել եմ ինքս ինձ տանը, իսկ մեքենա վարելու համար ես ստիպված էի գնալ Ախալցիխե: Մենք իմացել էինք, որ կա մի մարդ, որը պատրաստում է պրակտիկ քննությանը սեփական փակ տարածքում, որը նման է քննության հրապարակին», – կիսվում է նա:
Ըստ Գայանեի, նա շաբաթվա ընթացքում ամեն օր ստիպված էր մեկնել Ախալցիխե: Նրան տանում էին ծնողները: Բայց ոչ բոլորը, ովքեր ցանկանում են վարորդական իրավունք ստանալ, նման հնարավորություն ունեն:
Վարորդական իրավունք ստանալու համար գործնական քննության ժամանակ նախատեսված ճանապարհին մեկ ժամ վարելու համար պետք է վճարել 20 լարի, սակայն, եթե չգիտես մեքենա վարել, այս ուսումնական կենտրոնը չի օգնի, քանի որ նրանց ֆունկցիաների մեջ չի մտնում սովորեցնել մեքենա վարել:
Ախալքալաք ավտոդպրոց են գալիս հիմնականում արդեն պատրաստված աշակերտները, – ասում է ավտոդպրոցի տնօրեն Մաքսիմ Գիլոյանը:
«Ահա, ավտոփորձարկման կայանի (Խմբ. Քննական հրապարակ) կողքին կա հրապարակ, որտեղ դուք կարող եք վերապատրաստվել: Բայց արդյո՞ք կան սովորել ցանկացողներ: Նրանք բոլորը գալիս են արդեն պատրաստ և անմիջապես հանձնում են քննությունը», – ասում է նա:
Նրա խոսքով, ավտոդպրոցում նաեւ հնարավորություն կա տեսական քննությանը պատրաստվելու, սակայն բոլոր ուսանողները սովորաբար տոմսերը սովորում են տանը: Միեւնույն ժամանակ, կազմակերպությունն այս պահին ուսուցողական ավտոմեքենաներ չունի: Սեփական մեքենաներով կարելի է գալ եւ փորձարկել քննության որոշ վարժություններ` ութանոց, դարիվեր և այլն: Ախալքալաքում, ինչպես նաեւ Ախալցխայում չկան մասնավոր ուսուցիչներ:
Ախալքալաքի մեկ այլ բնակիչ՝ Էմման, նոր է պատրաստվում վարորդական իրավունք ստանալ: «Քաղաքում սովորելու հնարավորություն չունենք: Ես պատրաստվում եմ տանը սովորել տոմսերը, իսկ գործնական քննության համար ստիպված եմ մեկնել Ախալցխա: Ընտանիքում հաշտվել են այս փաստի հետ, իսկ ինչ անել, այլ ելք չկա», – պատմում է նա:
Արդյունքում, առանց ծանոթների օգնության, ովքեր կսովորեցնեն մեքենա վարել, Ախալքալաքում մեքենա վարել սովորելը բարդ է: Եթե նման հնարավորություն չկա, ապա պետք է գնալ Ախալցիխե: Իսկ ինչ պետք է անեն այն մարդիկ, ովքեր այդ հնարավորությունն էլ չունեն, անհայտ է…
Քննական հրապարակն Ախալքալաքում
Ամալյա Բաբայան