Հունիսի 17-ին Վրաստանի ընդհանուր կրթության հաստատություններում (հանրային դպրոցնորում) կանցկացվեն դպրոցի ինքնավարության բարձրագույն մարմնի` Հոգաբարձուների Խորհրդի ընտրություններ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հոգաբարձուների Խորհրդի անդամակցության թեկնածուների գրանցումը կսկսվի հունիսի 5-ից և կշարունակվի մինչև հունիսի 11-ը։ Սա թվով հինգերրորդ ընտրություններն է (առաջին ընտրություններն անցկացվել են 2006 թվականին)։ Հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ են մտնում ուսուցիչները, աշակերտների ծնողները և միջին մակարդակի աշակերտների ինքնավարության կողմից ընտրված ներկայացուցիչը։
Հոգաբարձուների Խորհուրդը դպրոցի կառավարման կարևոր օղակներից մեկն է։ Դպրոցները հոգաբարձուների խորհրդում հավասար քանակությամբ ընտրում են ուսուցիչների և ծնողների։ Ինչպես նաև իրավունք ունեն իրենց ներկայացուցիչն ունենալու հոգաբարձուների Խորհրդի կազմում՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և տեղական ինքնակառավարությունը:
Դպրոցի Հոգաբարձուների Խորհուրդն ընտրում է դպրոցի տնօրենը, տնօրենի ներկայացմամբ հաստատվում է դպրոցի ներքին կարգավորումը, բյուջեն, ընտրվում է կարգապահական կոմիտե, համաձայնեցվում է դպրոցական ուսուցողական պլանը և իրականացվում օրենսդրությամբ նշված այլ լիազորություններ։
Դպրոցներում հոգաբարձուների խորհուրդը ընտրվում է յուրաքանչյուր 3 տարին մեկ: Խորհրդի կազմում նվազագույնը պետք է լինի` 6, իսկ առավելագույնը` 12 անդամ, հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը սահմանվում է դպրոցի կանոնադրության կողմից:
Վրաստանի «Հանրակրթության մասին օրենքի» համաձայն հոգաբարձուների խորհուրդը ղեկավարում է նախագահը, ով հրավիրում և վարում է խորհրդի նիստերը: Նա ներկայացնում է դպրոցը` տնօրենի հետ հարաբերություններում: Խորհրդի նախագահը ընտրվում է Խորհրդի անդամների կազմից, միայն խորհրդի աշակերտ անդամը չի կարող լինել նախագահ:
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հոգաբարձուների խորհրդի ընտրությունների կազմակերպման և անցկացման որակի բարձրացման նպատակով, ընտրությունների գործընթացին կհսկի Վրաստանի բոլոր տարածաշրջաններում։
Հոգաբարձուների Խորհրդի ընտրություններին դիտորդի կարգավիճակում կարող են այցելել քաղաքական ու հասարակական գործիչները: Ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ցանկություն ունեն ներգրավվել այս գործընթացքի մեջ և դիտարկել ընտրությունները։ Նրանք պետք է գրանցվեն դպրոցի ընտրական հանձնաժողովում։
Նշենք, որ Հոգաբարձուների Խորհրդի կազմում մինիմում երեք ծնող և երեք ուսուցիչ պետք է լինեն, ովքեր պետք է ընտրվեն 1-6-րդ, 7-9-րդ և 10-12 դասարանների աշակերտների ծնողներից և ուսուցիչներից: Նախօրոք դպրոցներում ծնողական ժողովներ են անցկացվում, որտեղ մանրամասն ներկայացվում է Հոգաբարձուների Խորհրդի գործնեության և ընտրությունների կարգի մասին: Այնուհետև աշակերտների ծնողներն ու ուսուցիչները իրենց թեկնածությունն են ինքնաառաջադրում:
Հոգաբարձուների Խորհրդի լիազորությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար սեղմեք՝ այստեղ:
Ռիմա Մառանգոզյան