Այսօր մեկնարկել է նոր ուսումնական տարին: Նոր ուսումնական տարին դպրոցները դիմավորել են մի քանի նորույթով:

Ինչպես առաջին ալիքին ասել են Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նորույթները կլինեն մի քանի ուղղություններով:

Նոր դասագրքեր

Նոր կրթական տարում հանրային դպրոցների առաջին-վեցերրորդ դասարանների աշակերտներին փոխանցվելու են նոր դասագրքեր, որոնք նախարարության լրատվությամբ, բարելավված են, ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական կողմով:

Եթե մինչ այժմ I-V դասարանների համար գրքերի քաշը մոտ 400 գրամ էր, այս տարի այն դարձել է 200 գրամ: Ինչ վերաբերում է V-VI դասարանների աշակերտների դասագրքերի միջին քաշը 500 գրամ էր, իսկ այժմ նա դարձել է 250 գրամ:
Դասագրքերի կշռից ելնելով, մի քանի դասագիրք բաժանվել է երկու, կամ երեք մասի:

«Ես և հասարակությունը», «Մեր Վրաստանը»

«Ես և հասարակությունը» նոր առարկայի դասավանդումն սկսվում է այս տարի III և IV դասարաններում բոլոր վրացալեզու դպրոցներում (ընտրված է մեկ դասագիրք): Այս առարկան դասավանդելու են սկսնակ դասարանների մանկավարժները, որոնք ամառվա ընթացքում անցել են հատուկ թրեյնինգներ:

Այս առարկան միմյանց է միավորում պատմությունը, աշխարհագրությունը և քաղաքացիական կրթությունը: Առարկայի շրջանակներում աշակերտները սովորելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են.

III դասարան՝ «իմ ընտանիքը», «դպրոցը, ընկերներ և հասակակիցներ», «միջավայր որում ապրում ես»:

IV դասարան՝ «մամուլ և լրատվություն», «որտեղ և ինչպես եմ ստանում կրթություն», «ես և իմ երկիրը»:

Ինչ վերաբերում է «Իմ Վրաստան» առարկային, ապա այն ուսուցանվելու է հինգերրորդ-վեցերրորդ դասարաններում: Պատմություն, աշխարհագրություն և քաղաքացիական կրթություն առարկան նույնպես վարելու են այն ուսուցիչները, որոնք անցել են հատուկ դասընթացներ:

Գնահատման համակարգ

Առաջին-չորրորդ դասարաններում այս պահին գործող ազգային կրթական ծրագրով միավորով գնահատում չի իրականացվում և գործում է միայն զարգացող գնահատում: Տարբեր առարկաների մանկավարժները մուտք են գործում հինգերրորդ դասարանից, որի հետ նաև գնահատման համակարգը, որով երեխաների մոտ ստեղծվում է տարբերվող կրթական միջավայր: Կոնկրետ, եթե մանկավարժը երեխային չեր դնում բարձրագույն գնահատում, երեխաները չէին հասկանում, թե ինչու է նա ստացել 9, որը նույնպես բարձր գնահատական է և ոչ թե 10, և դա նրանց համար սթրես էր:

Համապատասխնաբար նախարարությունը նախատեսել է դպրոցների նախաձեռնությունը, որ հինգերրորդ դասարանի առաջին կիսամյակում թվանշաններ չդրվեն, մանկավարժը և աշակերտը պետք է սովորեն միմյանց, որից հետո և հնարավոր կլինի դնել թվանշաններ:

Փոփոխություն է մտցվել նաև տնային աշխատանքի մասով, այն բանի փոխարեն, որ հիմնական բեռը լիներ դասաժամերի ժամանակ, հաճախ այդ բեռը տեղ էր գտնում տնային աշխատանքներում: Փոփոխությունների համաձայն, գնահատումը հիմնականում կիրականացվի դասաժամի ժամանակ ակտիվության համար, սակայն տնային աշխատանքը նույնպես գործելու է:

Դասաժամերի տևողությունը

Դասաժամերի տևողությունը կրճատվում է և 45 րոպեից դառնում է 40:

Փոփոխություններ սպորտ առարկայում

Սպորտի դասաժամին առաջին և չորրորդ դասարանում ավելացվել է մեկ ժամ: Բացի այդ սահմանվել է սահմանափակում, որ դպրոցները անձամբ չպակասեցնեն ժամերը: Մինչև այժմ գոյություն ունեցող պրակտիկայով, սպորտի, երաժշտության և մշակույթի դասաժամերից վերցվում էր 25 տոկոս և ավելացվում այլ առարկաներին: