Հունիսի 10-ին Վրաստանի հանրակրթական դպրոցներում կընտրեն հոգաբարձուների խորհրդի անդամներին: Չնայած այն հանգամանքին, որ հոգաբարձուների խորհուրդը Ջավախքի դպրոցներում հիմնականում ձևական բնույթ է կրում, սակայն խորհուրդն ունի լայն լիազորություններ «Հանրակրթության մասին օրենքի» համաձայն:

Վրաստանի դպրոցներում հոգաբարձուների խորհուրդը ընտրվում է յուրաքանչյուր 3 տարին մեկ: Խորհրդի կազմում նվազագույնը պետք է լինի` 6 անդամ, իսկ առավելագույնը` 12, հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը սահմանվում է դպրոցի կանոնադրության կողմից:

Հոգաբարձուների խորհուրդը պետք է կազմված լինի ծնողներից, ուսուցիչներից, միջին մակարդակի մեկ աշակերտից, և մեկ անդամից` նշանակված Վրաստանի Կրթության և գիտության Նախարարության կողմից: Ինչպես նաև տեղի ինքնակառավարումը իրավասու է նշանակելու հոգաբարձուների խորհրդի մեկ անդամ: Հոգաբարձուների խորհրդի անդամների ցուցակում կարող է ներգրավվել խորդրդի կողմից մեկ անդամ, ընտրված անձանցից, ով իսկապես կատարում է բարեգործություններ դպրոցի համար (նման դեպքի առկայության դեպքում): Ծնողներից ընտրված անդամները հավասարապես պետք է ներկայացնեն դպրոցում որոշ աստիճան: Հոգաբարձուների խորհրդի անդամը կարող է ընտրվել միայն երկու անգամ անընդմեջ:

Վրաստանի «Հանրակրթության մասին օրենքի» համաձայն հոգաբարձուների խորհուրդը ղեկավարում է նախագահը, ով հրավիրում և վարում է խորհրդի նիստերը: Նա ներկայացնում է դպրոցը` տնօրենի հետ հարաբերություններում: Խորհրդի նախագահը ընտրվում է Խորհրդի անդամների կազմից, միայն խորհրդի աշակերտ անդամը չի կարող լինել նախագահ:

Հոգաբարձուների խորհրդի ընտրություններն անցկացվում է հավասարության հիմքերի վրա, գաղտնի քվեարկությամբ, թափանցիկության սկզբունքներին համահունչ:

Վրաստանի Կրթության և գիտության Նախարարությունը հոգաբարձուների խորհրդի ընտրությունների վերաբերյալ լիազորված է սահմանել պայմանները և վարչական բողոքների ներկայացման և քննարկման կարգը, Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքով նախատեսվածից տարբերվելու դեպքում:

Հոգաբարձուների խորհրդի ընտրությունների արդյունքները ուժի մեջ են մտնում Վրաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգով՝ գրանցման պահից:

Հոգաբարձուների խորհուրդը լիազորված է…

Վրաստանի 42-րդ հոդվածի` «Հանրակրթության մասին օրենքի» համաձայն, հոգաբարձուների խորհուրդը ցուցակային կազմի մեծամասնությամբ կարող է ընտրել դպրոցի տնօրենին, որին գրանցում է Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը: Տնօրենների առաջարկի վերաբերյալ Խորհուրդը հաստատում է դպրոցի բյուջեն, ինչպես նաև հաստատում է տնօրենի կողմից պատրաստած տարեկան զեկույցը և ապահովում է դրանց հրապարակայնությունը:

Դպրոցի տնօրենի առաջարկությունների համաձայն հաստատվում է դպրոցի ներքին կանոնակարգը, որը սահմանում է կարգապահական իրավախախտումների և նրանց համար նախատեսված կարգապահական մեղադրանքների սպառիչ ցանկը, դպրոցից տեղափոխվելու պայմանները:

Խորհուրդը նաև իրավասու է արտահայտել համաձայնությունը կամ անհամաձայնությունը դպրոցական ծրագրի հետ կապված, որը մշակվել է մանկավարժական խորհրդի կողմից, ուսումնական նյութերի, այդ թվում նաև` գրքերի ցուցակի, որոնք ունեն պետական կնիք, ընտրվել են ուսուցիչների կողմից և պետք է օգտագործվեն ուսումնական տարվա ընթացքում: Խորհուրդը վերահսկում է ֆինանսական ծախսերը և դպրոցի գույքի տնօրինությունը:

Խորհուրդն իրավասու է աշխատանքային պայմանագրով և Վրաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման դեպքում, դադարեցնել պայմանագիրը դպրոցի տնօրենի հետ:

Դպրոցի սահմանված կարգով, Խորհուրդը կարող է քննարկել բողոքները և ձեռնարկել համապատասխան միջոցներ: Այն նաև իրավասու է պահանջել դպրոցի տնօրենից ուսուցչի հետ աշխատանքային պայմանագրի վաղաժամկետ դադարեցում պայմանագրի պայմանների խախտման դեպքում, կատարած գործունեության անհամապատասխանության և օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Դպրոցի սահմանված կարգով կարգապահական խախտումներին անդրադառնալու համար Խորհուրդը կարող է ընտրել կարգապահական հանձնաժողով, որի կազմի մեջ կարող են մտնել հավասար թվով ուսուցիչներ, ծնողներ և միջին մակարդակի աշակերտներ:

Հոգաբարձուների խորհրդի անդամի և Հոգաբարձուների խորհրդի լիազորությունների դադարեցում

Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում է, եթե մանկավարժական խորհուրդը դադարեցնում է հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները, որպես խորհրդում իր ներկայացուցչի:

Դադարեցվում են հոգաբարձուների խորհրդի անդամի աշխատանքային հարաբերությունները, որպես դպրոցի ուսուցիչների խորհրդի ներկայացուցիչ կամ եթե Խորհրդի անդամը` դպրոցի աշակերտը հեռացվել/դուրս է մնացել դպրոցից կամ փոխադրվել է կրթական հաջորդ ասիճան:

Եթե Խորհրդի անդամների լիազորությունների դադարեցումը պահանջում է դպրոցի համապատասխան աստիճանի սկզբունքով սովորողների ծնողների 1/3-ը՝ «Մեկ սովորող` մեկ ձայն»:

Կամ, օրինակ, եթե հոգաբարձուների խորհրդի անդամը դուրս է եկել իր անձնական դիմումի հիման վրա: Կամ հոգաբարձուների խորհրդի անդամի նկատմամբ արդեն ուժի մեջ է մտել դատարանի կողմից դատավճիռ, եթե դատարանը ճանաչել է հոգաբարձուների խորհրդի անդամին անգործունակ, անհայտ կորած կամ մահացած:

Կամ էլ Խորհրդի անդամ` աշակերտի ծնողը, եթե դառնա դպրոցի աշխատող: Հոգաբարձուների խորհրդի թափուր տեղը ժամանակավոր զբաղեցնում է ծնողը կամ մանկավարժական խորդրդի անդամը, ով համապատասխան ընտրություններում ստացել է ամենաշատ ձայն, քան մյուս թեկնածուները, բայց բավական է Խորհուրդ մտնելու համար:

Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում է` հանրակրթական դպրոցի վերակազմավորման դեպքում, որի ընթացքում իրականցվում է հանրակրթական դպրոցի միավորումը այլ դպրոցի հետ կամ հանրակրթական դպրոցի կազմալուծումը, կամ էլ Վրաստանի կանոնադրությամբ գրված Հոգաբարձուների խորհրդի գործողությունները չկատարելու դեպքում, Վրաստանի Կրթության և գիտության Նախարարության որոշմամբ:

Աղունիկ Այվազյան