Արդեն հայտարարվել է չորս գյուղերում կամուրջների վերանորոգման տենդերը: Գումարը կազմում է 31 989 լարի:
Տարեսկզբին մունիցիպալիտետի ղեկավարությունը հայտարարել էր, որ տարվա ընթացքում գյուղերում կվերանորոգվի հինգ եւ կկառուցվի երկու կամուրջ: Այս բոլոր աշխատանքների համար հատկացվել է 94 069 լարի: Արդեն հայտարարվել է մրցույթ Վարևան (3813 լարի), Խուլգումո (3135 լարի), Ալաստան (12385 լարի), Կոկիո (12656 լարի) գյուղերի կամուրջների վերանորոգման համար:
Հայտերի ընդունումը կշարունակվի մինչեւ հունիսի 14-ը:
Նշենք, որ այս աշխատանքների առաջին մրցույթն անցկացվել էր այս տարվա մայիսին: Մասնակցել են երկու ընկերություն՝ ֆիզիկական անձ Արշակ Ամոյանը եւ ՍՊԸ «Գոլդ 777» -ը: Տենդերը 28 000 լարիի չափով շահել էր ՍՊԸ « Գոլդ 777 » -ը , սակայն հետո որակազրկվել էր: Անհատ ձեռներեց Արշակ Ամոյանը նույնպես որակազրկվել էր:
Շուշան Շիրինյան