Jnews-ն այսօր գյուղի բնակիչներից փոքրիկ տեսանյութ է ստացել: Արդեն տևական ժամանակ է, ինչ Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղում խմելու ջուրը ծորակներից աղտոտված է հոսում: Մարդիկ ստիպված գյուղամեջում գտնվող աղբյուրից են ջուր կրում, որ խմեն:
Մեր խմբագրության ստացած տեսանյութում պարզ երևում է, որ ջրի ծորակից հոսող ջուրը դարչնագույն է: Բնակիչներից մեկի խոսքերով, ինչ սկսվել է ձնհալը և անձրևոտ եղանակը, ծորակներից աղտոտ ջուր է հոսում:
«Ինչ սկսվել է ձնհալը, ջուրն այս գույնի է հոսում, ծորակն օրերով բաց ենք թողնում, որ մաքրվի, բայց անօգուտ: Գյուղում մարդիկ իրենց սեփական տներում հոսող ջրից չեն կարողանում օգտվել, ստիպված գյուղի աղբյուրից ենք կրում: Ես ուզում եմ, որ այս տեսանյութը տարածվի, համապատասխան մարմիններից պահանջում ենք, որ ջրատարները նորոգեն, ինչքան է կարելի զզվանքով ջուրն օգտագործել», – ասում է Աբուլ գյուղի բնակիչներից մեկը
Jnews-ը հավելյալ կներկայացնի Աբուլի խմելու ջրի խնդրի մասին, փորձելով իրավիճակը ճշտել պատասխանատու մարմիններից: