Մայիսի 28-29-ն Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղում տեղի է ունեցել շախմատի մրցաշար՝ նվիրված Վրաստանում ծնված շախմատի չեմպիոններին:

Մրցաշարին մասնակցում էին տղաներ և աղջիկներ՝ Նինոծմինդայից, Ախալքալաքից, Սաթխայից և Դիլիսկայից:

Մրցաշարի հովանավորն է դիլիսկացի բարերար Փիլոս Մանուկյանը:

Shaxmat2

Մրցաշարի բացման ժամանակ, ավանդույթի համաձայն, կազմակերպիչներն ու մասնակիցներն այցելեցին Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցի: Օրհնության արարողությունից հետո Շախմատային դպրոցում սկսվեց մրցաշարը:

Shaxmat1

Մրցաշարին մասնակցում էին տղաների և աղջիկների երեք խումբ:

Առաջին խմբում առաջին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցրեցին՝ Նանայան Մաքսիմը, Նանայան Հովակիմը, Ստյոպա Մնդլյանը, Թոքմաջյան Արմանը և Մկոյան Մնացականը:

Երկրորդ խմբում Վարդանյան Տատյանան զբաղեցրեց 1-ին տեղը, Պոտոսյան Աշխենը` 2-րդ տեղը, Կարախանյան Սոնան` 3-րդ տեղը, 4-րդ տեղը` Եզոյան Սիրուշոն և 5-րդ տեղը` Գոգորյան Կարինան:

Երրորդ խմբում Միլենա Մոսոյանը գրավեց առաջին տեղը, երկրորդ տեղը գրավեց Ռոբերտ Գաբրիելյանը, իսկ Վիտյա Մկոյանը` երրորդ տեղը:

Մասնակիցներին տրվեցին սետիֆիկատներ, իսկ հաղթողներին` վկայականներ, մեդալներ և հուշանվերներ:

Shaxmat4

«Մենք հուսով ենք, որ մեր երեխաները կկարողանան նաեւ հաջող հանդես գալ միջազգային մրցումներում, ինչպես Վրաստանում ծնված մեր չեմպիոնները` Նոնա Գափրինդաշվիլին, Տիգրան Պետրոսյանը եւ Մայա Չիբուրդանիձեն», – ասում է Դիլիսկայում շախմատի բաժնի մարզիչ Ռազմիկ Գոգորյանը:

Shaxmat3

Արարողությանը ներկա էին բազմաթիվ մարդիկ: Ներկա էին նաեւ Ախալքալաքի քաղաքապետարանի մշակույթի, կրթության, հուշարձանների պահպանության եւ երիտասարդության հարցերի ծառայության ղեկավար Վալերի Ստելմաշովը եւ այլ պաշտոնատար անձինք: