Հոկտեմբերի 8-ին Ախալքալաքի մարզահամալիրում տեղի է ունեցել քիքբոքսինգի (K-1) Վրաստանի միջազգային առաջնություն, որին մասնակցել են Վրաստանի տարբեր քաղաքների, ինչպես նաև Հայաստանի թիմեր։

Առաջնությանը մասնակցել են Բաթումից, Կասպից, Թբիլիսիից, Բորժոմիից, Կախեթից, Գորիից, Զեստափոնից, Քոբուլեթիից, Հայաստանից՝ Հոկտեմբերյանի, Ապարանի, Երևանի թիմերը:

Առաջնության ընթացքում անցկացվել է 14 պրոֆեսիոնալ մենամարտ, ովքեր պայքարել են գոտու համար։ 10 մարզիկներ էլ մասնակցել են սիրողական մենամարտերի։

4

Ախալքալաքի մարզահամալիրի սաներից գոտի գրավել են 5 մարզիկներ.

Գասպարյան Վարդանը՝ Բալխո գյուղից,
Քամալյան Ռազմիկը՝ Իխտիլայից,
Պալոյան Ալբերտը՝ Գումբուրդոյից,
Կիրակոսյան Արտյուշը և Կիրակոսյան Արտյոմը՝ Խորենիա գյուղից։

Իսկ սիրողական մարտերից առաջին և երկրորդ հորիզոնական են գրավել՝

Գամբուրյան Օլեգը՝ 2-րդ տեղը,
Իսրաելյան Սարգիսը և Իսրաելյան Սամվել 1-ին հորիզոնականը։

3

Նինոծմինդայից գոտի են գրավել Մեծ Արագյալից Աղջոյան Դավիթը և Եզրնկյան Արտյուշը, Սաթխայից Բորբորյան Արշալույսը, ով նաև Եվրոպայի չեմպիոն է և Ամիրխանյան Գոռը։

«Այդ առաջնությունը կազմակերպվել է ֆեդերացիայի կողմից, որոշվել էր Ախալքալաք անցկացնել պրոֆեսիոնալ մենամարտ, քանի որ պրոֆեսիոնալ մենամարտերով հետաքրքրվողներ շատ կան։ Տարբեր հանգամանքներից ելնելով որոշվեց մեր մոտ առաջնություն անցկացնել երկու անգամ, մեկը մարտ ամիսն՝ սիրողական, իսկ սեպտեմբեր-հոկտեմբերին էլ պրոֆեսիոնալը և սիրողականը միասին», – ասում է Ախալքալաքի մարզահամալիրի մարզիչներից Սերգեյ Տոնականյանը։

Յուրաքանչյուր մասնակից թիմ ստացել են առաջնության գավաթներ։

2

Ժյուրիի կազմում եղել են Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները։ Առաջնությանը ներկա են գտնվել բռնցքամարտի ֆեդերացիայի ողջ անձնակազմը, Ախալքալաքի ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և այլոք։

3

Սերգեյ Տոնականյանը նշում է՝ քաղաքապետարանը ֆինանսապես օգնել է մեդալների ու գավաթների և առաջնության համար այլ կարևոր իրերի ձեռքբերման հարցում։

Նշենք նաև, որ մարտ ամսին կայանալիք առաջնությանը կմասնակցեն Իրանի, Հայաստանի, Ուկրաինայի և այլ երկրների մարզիկներ։

Լուսանկարները քաղաքապետարանի facebook-յան պաշտոնական էջից։