Քննարկում է էպիդսիտուացիան, և ուսուցումը, ենթադրաբար, կսկսվի հեռակա կարգով: Այս մասին մեդիա-վեբինարի ժամանակ հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:

Նրա խոսքով, այնքան ժամանակ, մինչև դրականության ցուցանիշը 4 տոկոսից ցածր չլինի և պատվաստված չլինի վարչական անձնակազմի և մանկավարժների 80 տոկոսը, դպրոցներում և համալսարաններում անվտանգ միջավայր չի լինի:

«Ես կարծում եմ, որ Կրթության նախարարությունը քննարկում է որպեսզի ուսումն սկսվի հեռակա կարգով: Հիվանդությունների վերահսկման կենտրոնի հանձնարարականն է, որ դրական ցուցանիշը 4%-ից ցածր լինի, այսօր մենք ունենք 9.43%, և դպրոցի վարչական անձնակազմի և ուսուցիչների 80%-ը պատվաստված չէ: Մենք չենք կարող դպրոցը համարել անվտանգ, ուստի ցանկալի է նրանց պատվաստումը: Այս դեպքում, իհարկե, կլինի քննարկում դպրոցական առկա ուսուցման համար: Ես անձամբ նույն տեսակետն ունեմ համալսարանների վերաբերյալ: Առկա ուսուցման համար անհրաժեշտ է այդ չափանիշները բավարարվել: Պատվաստումը վերաբերում է ոչ միայն պրոֆեսորներին, այլև ուսանողներին», – ասել է Գամկրելիձեն: