Պոլիէթիլենային տոպրակների վերաբերյալ նոր կանոնակարգում, ըստ որի Վրաստանում արգելվում է ոչ կենսադեգրադացված պոլիէթիլենային տոպրակների արտադրությունը, ներմուծումը և վաճառքը, կարող է փոփոխումներ կատարվի: Մասնավորապես, հավանաբար թույլատրություն կատարվի արտադրելու-արտահանման մասով:
«Մենք մանրակրկիտ աշխատում ենք օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, սա չի նշանակում հետաձգում, այսինքն, մենք չենք շրջանցի մեր ռազմավարական գիծը: Ընդհակառակը, մենք հստակորեն հայտարարում ենք, որ Վրաստանն անցնում է միայն կենսադեգրադացված տոպրակների օգտագործմանը: Սակայն անհրաժեշտ է որոշակի տեխնիկական պարզաբանումներ և կանոնակարգում այս չափանիշների նկարագրություն …
Սա կարեւոր բարեփոխում է, և այն պետք է ուշադիր ի կատար ածվի: Մենք նաև աշխատում ենք մասնավոր հատվածի հետ: Արտահանման առումով կա մի տրամադրվածություն, որը թույլ կտա վրաց արտադրողին արտահանել առանց Վրաստանում ապրանքի վաճառքի: Մոտ ապագայում փոփոխությունների վերջնական փաթեթը կներկայացվի կառավարությանը», – ասել է Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին:
2019 թվականի ապրիլի 1-ից Վրաստանում գործարկվել է արգելք՝ ցանկացած հաստության ոչ կենսադեգրադացված պոլիէթիլենային տոպրակների արտադրության և օգտագործման առնչությամբ:
Նյութը՝ 1tv.ge-ի