Վրաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ կմտցվեն, առկա մարտահրավերների հիման վրա, հաշվի առնելով միջազգային չափանիշները, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության նիստի ժամանակ:
Վրաստանի Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է 2016 թ.-ի դեկտեմբերին, որը աշխատում է փոխել երկրի հիմնական օրենքը: Վրաստանում սկսեց գործել Պետական սահմանադրական հանձնաժողովը: Վարչապետը նշել է, որ սա առաջին դեպքն է Վրաստանում, երբ լայն հասարակությունը` սահմանադրագետներ, փորձագետներ ոչ կառավարական սեկտորից և միջազգային կազմակերպություններ մասնակցում են Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու գործընթացում:
«Վրաստանում մեկընդմիշտ կլինի Սահմանադրություն, որը կընդունվի այսօր գոյություն ունեցող կարծիքների և մարտահրավերների լայն ներգրավմամբ և հիման վրա: Ի տարբերություն անցյալի պրակտիկայի, երբ սահմանադրական փոփոխությունների մասին, մենք հաճախ տեղեկանում էինք ԶԼՄ-ների միջոցով, և դա կրում էր բացարձակապես քաղաքական բնույթ», – հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Վարչապետը նշել է, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից ստացել է դրական գնահատական երկրի հիմնական օրենքի հետ կապված փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ: Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն, ով այցելել է Վրաստան անցյալ շաբաթ, հույս է հայտնել Վրաստանի իշխանությունների վրա այդ հարցում արդյունավետ համագործակցության: Վրաստանի Սահմանադրական հանձնաժողովը սկսել է աշխատել երկրի հիմնական օրենքի փոփոխությունների վրա 2016 թ.-ի դեկտեմբերի վերջին:
Պատգամավորներ, գործադիր և դատական իշխանությունների և փորձագետներ, քաղաքական կուսակցությունների և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ կներկայացնեն փոփոխությունների համակարգված տարբերակը հանրությանը մինչ ապրիլի 30-ը:
Պետական սահմանադրական հանձնաժողովի շրջանակներում հիմնվել են չորս աշխատանքային խմբեր` մարդու իրավունքների, վարչական և տարածքային կառուցվածքի և տեղի ինքնակառավարման, խորհրդարանի, և ֆինանսների, ինչպես նաև նախագահի խնդիրներով, կառավարության և պաշտպանության:
Վրաստանի Սահմանադրությունը ընդունվել է 1995 թ.-ի օգոստոսի 24-ին: Վրաստանի Սահմանադրությունն ունի 109 հոդված, որոնք փոխվել են 33 անգամ: Առավել նշանակալի փոփոխություններ Վրաստանի Սահմանադրության մեջ կատարվել են Վրաստանի երրորդ նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի ժամանակ, 25 անգամ: