Վրաստանում Հայ առաքելական եկեղեցին ևս կստանա 600 000 լարի փոխհատուցում խորհրդային տարիներին ստացած վնասի համար:
Ըստ religion.geo.gov.ge-ի տեղեկատվության Վրաստանի կառավարությունը №117 (27.01.2014) որոշման 4-րդ բաժնի 2 կետի համաձայն, կրոնական հարցերով Պետական գործակալությանը հանձնարարվել է բաժանել գումարները, որպես խորհրդային ժամանակահատվածում ստացած վնասի փոխհատուցում:
Կրոնական համայնքների միջև գումարների բաժանման որոշումը կայացվել է խորհրդակցությունների արդյունքում և հաշվի առնելով փաստացի իրավիճակի ուսումնասիրության արդյունքները (ծխականների թիվը, հոգևորականների քանակը, կրոնական շինությունների և կառույցների քանակը):
Կրոնական հարցերով պետական գործակալությունը որոշում է կայացրել «2018 թվականի Վրաստանի պետական բյուջեի մասին» օրենքի համաձայն, հատկացված 4 500 000 լարիից այս փուլում կրոնական կազմակերպություններին, որպես հատուցում, բաժանել միայն 3 500 000 լարի: Վրացական իսլամական համայնքը փոխհատուցում կստանա 2 200 000 ԱՄՆ դոլար, Վրաստանի հայ առաքելական քրիստոնեական համայնքը՝ 600 000 լարի, Վրաստանի հռոմեական կաթոլիկ համայնքը` 400 000, Վրաստանի հրեական համայնքը` 300 000 լարի:
Մնացած գումարը՝ 1 000 000 լարի չափով, կբաժանվի ավելի ուշ: