Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախեթ գյուղում բողոքում են ճանապարհներից, իսկ մնացած խնդիրները ինչ-որ կերպ լուծում են ինքնուրույն:
Հայերն ու վրացիները Մուրջախեթում ապրում են կողք կողքի: Գյուղում ապրում է մոտ 80 ընտանիք: Եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է: Բացի այդ, գյուղի մեծ մասն աշխատում է Ախալքալաքում, տարբեր պետական կառույցներում:
Գյուղում շատերը ցանկանում են շարունակել իրենց ուսումնառությունը բուհերում, բայց ֆինանսական հնարավորությունների պատճառով, ոչ բոլորն են կարողանում դա իրենց թույլ տալ:
Այժմ Թբիլիսիի և այլ քաղաքների բուհերում գյուղից կրթություն է ստանում 9 ուսանող:
Ի տարբերություն այլ գյուղերի, որտեղ բնակիչները բողոքվում են տարբեր խնդիրներից, Մուրջախեթում դժգոհում են միայն մեկից:
«Այստեղ ոչ մի նորմալ ճանապարհ չկա, ոտքով քայլելն է նույնիսկ դժվար», – ասում է գյուղի բանկիչը:
«Ընտրությունների ընթացքում բոլորն ուզում են ձայներ, քվեարկել ենք, ինչու նրանք դեռեւս մեր խնդրին լուծում չեն տալիս», – ասում է Սեյրան Չորուխյանը:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Ենթակառուցվածքային զարգացման ծրագրերում դեռևս նախատեսված չէ Մուրջախեթի ճանապարհների վերականգնումը:
Բրատիսլավ Իգիթխանյան