Ախալքալաքի մունիցիպալիտետի Գոման գյուղում շարունակվում են գյուղամիջան ճանապարհների վերականգնման աշխատանքները։ Օրերս Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատակիցները տեղում ծանոթացել են աշխատանքների ընթացքին և համապատասխան ցուցումներ տվել։

Արդեն ավարտվել են ճանապարհի կառուցման առաջին փուլով նախատեսված հատվածի աշխատանքները։ Ընդհանուր առմամբ կկառուցվի մեկ կիլոմետր 836 մետր գյուղամիջյան ճանապարհ։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 049 164 լարի, որը հատկացվել է Տարածաշրջանային հիմնադրամից և Ախալքալաքի տեղական բյուջեից։

Տվյալ ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացնում է «ՋավախԱվտոԳզա» ճանապարհաշինարարական ընկերությունը։

Տեղեկացնում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։