Հողերի գրանցման բարեփոխումների շրջանակներում պարզեցված ընթացակարգերով գրանցվել է ավելի քան 650 000 դիմում:

Հանրային ռեեստրի ազգային գործակալության տվյալներով, հաջողությամբ գրանցված հայտերի քանակով առաջատարն են՝ Իմերերթիի, Կախեթիի և Շիդա-Քարթլիի շրջանները: Մասնավորապես, տոկոսային ցուցանիշը բաշխվում է հետեւյալ կերպ. Իմերեթի՝ 34.2%, Կախեթի՝ 15%, Շիդա-Քարթլի՝ 10.3%:

Հողերի գրանցման բարեփոխումը սկսվել է 2016 թվականի օգոստոսի 1-ից: Քաղաքացու կողմից դիմումի և հատակագծի ներկայացումից հետո հանրային ռեեստրում ամբողջությամբ անվճար կատարվում է սեփականաության իրավունքի գրանցման բոլոր ընթացակարգերը:

Հարկ է նշել, որ Ախալքալաքում գրանցումը տեղի է ունենում խնդիրներով, որոշ բնակիչների մոտ գրանցման գործընթացը մնացել է անորոշ վիճակում՝ փաստաթղթերում սխալների կամ էլ փաստաթղթերի բացակայության պատճառով: