Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայ գործընկերոջը ընդունել է կառավարությունում:
Կառավարության մամլո ծառայությունից հայտնում են, որ բարձրաստիճան հյուրին դիմավորել է պատվավոր պահակախումբը Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգների ներքո: Վարչապետները պատվիրակության անդամներին միմյանց ներկայացրին:
Ընդունելության հանդիսավոր արարողությունից հետո Գիորգի Կվիրիկաշվիլին և Նիկոլ Փաշինյանը անցկացրեցին տետ առ տետ հանդիպում: Ավելի ուշ բանակցությունները շարունակվենցին ընդլայնված ձևաչափով: Որին մասնակցեցին Վրաստանի և Հայաստանի նախարարների խորհրդների անդամները:
Երկու երկրների վարչապետները լրատվամիջոցների համար հանդես եկան համատեղ հայտարարություններով:
Նիկոլ Փաշինյանը Վրաստանում է իր կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: