Վրաստանի Երիտասարդական և «Րաֆֆի» ուսանողական միությունների նորընտիր վարչությունը հոկտեմբերի 23-ին հանդիպում ունեցավ հայ երիտասարդների հետ, որի ընթացքում խոսվեց և քննարկվեց ապագա ծրագրերի ու անելիքների մասին:

Ծրագրի շրջանակներում հայ ուսանողների և երիտասարդների մասնակցությամբ անցկացվել են բազում միջոցառումներ, դասախոսություններ, էքսկուրսիաներ և արշավներ, որոնց միջոցով մասնակիցներն էլ ավելի են մտերմանում միմյանց հետ: Երիտասարդական միության կողմից անցյալ տարի հայաբնակ թաղամասների միջև ֆուտբոլային մրցաշար է կազմակերպվել, որին 10 թաղամաս է մասնակցել, իսկ «Րաֆֆի» ուսանողական միությունը կազմակերպել է ինտելեկտուալ խաղ:

miutyun

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 15-ին, ընտրվել էր Երիտասարդական և Ուսանողական միությունների վարչություն, որի անդամներն են

1. Վիլենա Բայանդուրյան
2. Գենկա Էլիզբարյան
3. Վրեժ Հարությունյան՝ նախագահ
4. Հակոբ Լամազյան՝ «Վրաստանի Երիտասարդական Միություն» հկ-ի ներկայացուցիչ
5. Ժանետտա Բաղդասարյան՝ «Րաֆֆի» Ուսանողական Միության ներկայացուցիչ

Երիտասարդական և «Րաֆֆի» ուսանողական միությունների նախագահ Վրեժ Հարությունյանի խոսքով, իրենց գերագույն նպատակն այն է, որ Վրաստանում ապրող հայերը համախմբված լինեն, իմանան իրենց պատմությունն ու հնարավորություն ունենան միմյանց ճանաչելու և օգնելու: Ինչ վերաբերվում է «Րաֆֆի» ուսանողական միության և հատկապես Ջավախքից ուսանողների ակտիվությանը, ապա նրա խոսքով, համավարակի ժամանակ համալսարանների փակ լինելու և ուսանողների մայրաքաղաքում չլինելու պատճառով Րաֆֆի ուսանողական միության մեջ մասնակցությունը պասիվ է եղել, սակայն համալսանանների բացվելուն պես նկատվում է ակտիվություն:

Իսկ վարչության անդամ, Ջավախքից ուսանող Գենա Էլիզբարյանի խոսքով, աշխատում են ամեն կերպ շրջաններից եկած հայ ուսանողների հետ կապ պահել և համախմբել և հարկ եղած դեպքում օգնել նրանց: