Պայմանավորված ֆուտբոլային հանդիպումների կազմակերպման փաստով Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է 8 գործող և 3 նախկին ֆուտբոլիստների:
Դրա առնչությամբ ՊԱԾ-ը տարածում է հայտարարություն: Գերատեսչության տվյալներով, կազմակերպված հանցախմբի անդամները հանցավոր կերպով դիմել են ակումբների ֆուտբոլիստների հետ և որոշակի գումարի դիմաց հակառակորդ թիմի հետ համաձայնել են պարտության մասին` նախապես համաձայնեցված հաշվով, այսպես կոչված «Handicap»-ով՝ երկու կամ ավելի գնդակի տարբերությամբ:
Ըստ Պետական անվտանգության ծառայության, արդյունքում կազմակերպված հանցախմբի անդամները և ֆուտբոլիստներն ընդհանուր առմամբ ստացել են հատկապես խոշոր գումար` 93 500 լարի:
«Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները, որոնք օպերատիվ-հետախուզական և հետաքննչական գործողությունների արդյունքում, սպորտային մրցաշարերի մասնակիցներին կաշառելու և բարձրագույն և երկրորդ ֆուտբոլային լիգաներում խաղացող ֆուտբոլիստների կողմից նախապես պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ մեղադրանքով, ձերբակալել են 8 գործող և 3 նախկին ֆուտբոլիստների:
Ձերբակալվել են կազմակերպիչներ, նախկին ֆուտբոլիստներ՝ Վախթանգ Ջ.-ն, Լաշա Չ.-ն և Նիկա Դ.-ն, «Չիաթուրա» ֆուտբոլային ակումբի խաղացող՝ Իրակլի Հ.-ն, ինչպես նաև «Լանչխութիս Գուրիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ՝ Ռոբերտ Ի..ն և Իրակլի Բ.-ն, «ՎԻՏ ՋՈՐՋԻԱ» ֆուտբոլային ակումբի խաղացողներ՝ Ջոնի Շ.-ն, Գիորգի Գ.-ն, Նիկոլոզ Մ.-ն, Պաատա Գ.-ն և Նոդար Կ.-ն:
Հետաքննությունը կատարվում է մասնագիտական սպորտային միջոցառումների կազմակերպման փաստով (Վրաստանի քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, որը ենթադրում է 4-ից 6 տարի ազատազրկում):
Հետաքննությունը վարում է Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը», – հաղորդում է ՊԱԾ-ը: