Վրաստանի նախկին նախագահի հարյուրավոր կողմնակիցները ճեղքեցին ուկրաինական կողմի սահմանապահների շղթան, և նրանց շրջապատումով Միխայիլ Սահակաշվիլին հատեց Ուկրաինայի սահմանը:
Սահմանի ուկրաինական կողմում, Սահակաշվիլիին շատ արագ մոտեցավ մի ավտոբուս և նրան տարավ Լվով: Լվովում, ուշ գիշերը, քաղաքական գործիչը Շուկայական հրապարակի կենտրոնում լրագրողներին հայտարարեց, որ դեռ մնում է քաղաքում և սպասելու է իր կնոջն ու որդուն:
Երեկոյան Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը միջադեպը մեկնաբանեց որպես «Ազգային ոստիկանության ներկայացուցիչների և սահմանապահ ծառայության միջև կռիվ», ինչը «նպաստել է մի խումբ անձանց կողմից պետական սահմանի անօրինական խախտմանը, որոնց թվում էին Ուկրաինայի ժողովրդական պատգամավորները»:
Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հաղորդել է, որ 11 ոստիկան ծանր տուժել են: Տեղեկացվում է նաև հինգ տուժած սահմանապահների մասին:
Միխայիլ Սահակաշվիլին երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից: Իշխանությունները զգուշացրել են, որ սահմանը հատելու փորձ կատարելու դեպքում նա կազատվի մուտք գործելու իրավունքից, իսկ Ուկրաինայի անձնագիրը կչեղարկվի: Սահակաշվիլին կարծում է, որ ինքը իրավունք ունի Ուկրաինայի տարածք մուտք գործել և իր Ուկրաինայի քաղաքացիությունը չեղարկելու որոշման դեմ հայտ ներկայացնել դատարաններին:
Կիրակի օրը Սահակաշվիլին շրջագայել է Լեհաստանի Ռեշուվ քաղաքից մինչ Ուկրաինայի տարածք, նախապես հայտարարված ուղևորությամբ, նրան ուղեկցում էր լրագրողների մի մեծ խումբ և ուկրաինական ընդդիմության ներկայացուցիչ քաղաքական գործիչներ, այդ թվում այնպիսի հայտնիներ, ինչպիսին Յուլիա Տիմոշենկոն է:
Նախ, Սահակաշվիլին ավտոբուսով էր ճանապարհորդում, հետո Պշեմիշլում նստեց Ուկրաինայի գնացքը մինչ Լվով, բայց գնացքը չշարժվեց, ուկրաինական երկաթուղային ընկերությունը պահանջեց, որ Սահակաշվիլին հեռանա գնացքից, քանի որ նրա մուտքը Ուկրաինա արգելված էր:
Դրանից հետո Սաակաշվիլին այլ ավտոբուսով մեկնեց Մեդիկա/Շեգինի անցակետը, մեկնման ժամանակ արագ անցավ լեհական սահմանային վերահսկողությունը և երկար ժամանակ մնաց չեզոք գոտում:
Այնուհետև մարդկանց բազմությունը, ովքեր վանկարկում էին «Միշա» և երգում Ուկրաինայի օրհներգը, կոտրեց Ուկրաինայի սահմանին կենդանի պատ կազմած սահմանապահների շղթան, շրջապատեց քաղաքական գործչին և անցկացրեց Ուկրաինայի տարածք: Օրեր առաջ Սահակաշվիլիի ավելի քան հազար կողմնակիցներ սահմանի մոտակայքում ճամբար էին խփել: