Քննարկվել է աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը։ Նախագծում քննարկվել է ֆիզ․ արձակուրդի, վերապատրաստման, արտաժամյա աշխատանքի տևողության և այլ փոփոխությունների մասին։

Համաձայն նոր օրինածի փոփոխության կենթարկվի նաև ֆիզ․ արձակուրդի վճարման կարգը։

Օրինագիծը մոտ մեկ ամսվա ընթացքում կուղարկվի խորհրդարան: Այն սհամանում է մի շարք սահմանափակումներ աշխատանքային պայմանագրերի կնքման և դադարեցման վերաբերյալ: Օրինագծի հեղինակներից մեկը պատգամավոր՝ Դիմիտրի Ցքիտիաշվիլին է։

Միևնույն ժամանակ, փոփոխության կենթարկվի ֆիզ․ արձակուրդի պայմաններն ու վճարման կարգը։ Հղի կանանց համար կստեղծվի լրացուցիչ վճարովի արձակուրդ` բժշկական զննումների համար։ Եթե մինչ հիմա 183-օրյա ֆիզ․ արձակուրդի դեպքում ոչ պետական համակարգում աշխատող կանանց միանվագ վճարը 1000 լարի էր, այսուհետ մեկանգամյա վճարի փոխարեն կինը կվարձատրվի աշխատավարձի 80%-ի չափով:

Հայր ծնողի ֆիզ․ արձակուրդը ավելանում է 14 օր վճարովի արձակուդով, որն էլ հայրը կարող է օգտագործել երեխայի ծնվելու առաջին երկու շաբաթներին։ Ինչպես նաև հայրերը կունենան 30 օր արձակուրդ, որն էլ կարող են օգտագործել երեխայի ծնվելու առաջին 183 օրվա ընթաղքում, սակայն, այն դեպքում, եթե երկրորդ ծնողը չի օգտվում ֆիզ․ արձակուրդից։

Թե ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր ֆիզ․ արձակուրդը ձևակերպելու համար կարող եք կարդալ հետևյալ հղումով:

Ինչ վերաբերում է արտաժամյա աշխատանքի փոփոխություններին, դրանք հետևյալն են.

.Արտաժամյա աշխատանքը չպետք է գերազանցի օրական 2 ժամը, իսկ շաբաթվա ընացքում 8 ժամը:
.Կսահմանվի արտաժամյա աշխատանքի վճար, որն էլ չպետք է լինի առաջադրված 125%-ից պակաս:
.Հնարավորություն կտրվի կողմերին պայմանավորվածություն ձեռք բերել արտաժամյա աշխատանքը փոխհատուցել հանգստի լրացուցիչ ժամերով:
.Կփոփոխվեն արտաժամյա աշխատավարձի վճարման ժամկետները:
.Ավելանում է արտաժամյա աշխատանքի նախազգուշացման պարտավորությունը։